«Խոսք Ծերենցի մասին», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։

Խոսք Ծերենցի մասին
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1913
ՀրատարակչությունՀորիզոն օրաթերթ
Հրատարակվել է1913
ՎիքիդարանԽոսք Ծերենցի մասին

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1913 թվականին[1]։

Մեծարման սույն խոսքը Թումանյանն արտասանել է 1913 թվականի մայիսի 26-ին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը, Ծերենցի մահվան 25-րդ տարելիցի առթիվ, գրողի գերեզմանի մոտ հայ գրողների կովկասյան ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հոգեհանգստից հետո, մեծ բազմության ներկայությամբ[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1913 թվականին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի (№ 115) մայիսի 28-ի համարում՝ հոգեհանգստին նվիրված հաղորդման մեջ, խմբագրության հետևյալ ծանոթությամբ․ «Որպես բնորոշում Ծերենցի անձնավորության և նրա գրական նշանակության, առաջ ենք բերում Հովհաննես Թումանյանի ճառն ամբողջովին»[1]։

Այնուհետև տպագրվել է Երևանում՝ 1969 թվականին «Ուսումնասիրություններ և հրապարակումներ» գրքում (էջ 352-353), և 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 450-451)[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Թումանյան, Հովհաննես (1995). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 597.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Խոսք Ծերենցի մասին