Խոռոչ (Արաբկիրի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոռոչ (այլ կիրառումներ)
Խոռոչ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Արաբկիրի գավառակում[1]։
Գյուղ | ||
---|---|---|
Խոռոչ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Արաբկիրի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Անվան ստուգաբանություն
խմբագրելԳտնվում էր չորս լերկ լեռների ստորոտին, անտառապատ ձորակի մեջ։ Հավանաբար այս դիրքի պատճառով էլ կոչվել է Խոռոչ։
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղի հարավ-արևմտյան մասում, լեռների ստորոտով հոսում է Եփրատի Ոսկեգետակ վտակը, որը ոռոգում է շրջակայքի հողերը։
Պատմություն
խմբագրելԽոռոչի բնակչությունը կոտորվել է 1895 թվականի ջարդերի ժամանակ, իսկ ողջ մնացածները բռնի հավատափոխվել են։
Բնակչություն
խմբագրել1895 թվականին ուներ 20 տուն հայ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԽոռոչն ուներ եկեղեցի։
Կրթություն
խմբագրել1895 թվականին գյուղում գործում էր հայկական դպրոց[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արաբկիրի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 782
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն