Խոշյան (Ալաշկերտի գավառ)

(Վերահղված է Խոշիանից)

Խոշյան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում։ Գտնվում էր Շառիան գետի ձախ կողմում, Ալաշկերտ քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք, Պարսկաստան տանող արքունական ճանապարհի վրա, գետահովտում։

Գյուղ
Խոշյան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԱլաշկերտի գավառակ
Այլ անվանումներԽոշիան, Կոշեկ
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Տեղաբնականունխոշյանցի
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

1877-1878 ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայ բնակչության մի մասը գաղթել է Կովկաս։ 1883 թվականի Խոշյանում սկսել են բնակություն հասատե քրդերը։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, Կամախի կիրճում՝ թուրք ջարդարարների ձեռքով։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 8 տուն հայ և 10 տուն թուրք բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 25 տուն, որից՝ 5 տուն հայ բնակիչ։ Մեշ եղեռնի նախօրեին գյուղն ուներ 20 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղն ուներ Սուրբ Հակոբ անունով անշուք եկեղեցի[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 775

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 73