Խոշաբի գավառակ
Խոշաբ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հեքյարիի գավառում կամ Վանի գավառում։ Գտնվում է Վանի նահանգի հարավ-արևելյան մասում և ընդգրկում էր Խոշաբ գետից մինչև Բաշկալա (Աղբակ) ընկած տարածքը։ 1897 թվականի դրությամբ հանդիսացել է Վանի վիլայեթի 14 գավառակներից մեկը։
Գավառակ | |
---|---|
Խոշաբ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառ | Հեքյարիի գավառ |
Այլ անվանումներ | Խոշաբ, Խոշապ, Մահմուդի, Մահմուդիե, Մահմուդի |
Բնակչություն | 31680 մարդ (1891) |
Ազգային կազմ | հայեր, այլք |
Տեղաբնականուն | գավառցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Հաճախ համարվել է գավառ, օկրուգ, իշխանություն և շրջան։ Կենտրոնը Խոշաբ բերդաքաղաքն էր, որը XX դարում արդեն ավերակ էր և ուներ սակավաթիվ բնակչություն։
Անվան ստուգաբանություն խմբագրել
Գավառակը կոչվում է ի պատիվ Չուխի լեռների ստորոտներից բխող սառնորակ աղբյուրներից գոյացած Խոշաբ գետի։
Աշխարհագրություն խմբագրել
Խոշաբը սահմանակից էր Վանի և Հայոց ձորի գավառակներին։ Տարածքի մի մասը լեռնային էր, իսկ մյուսը՝ դաշտային։ Հարավ-արևելքից գավառակի երկայնքով ձգվում են Չուխի լեռները։ Այդ լեռների ստորոտներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից սկիզբ է առնում Խոշաբ գետը, որն իր երկու ճյուղերով ոռոգում է գավառակի իրարից անջատված ընդարձակ հովիտները։
Ունի բերրի հողեր և ընդարձակ արոտավայրեր։
Կլիմա խմբագրել
Կլիման բարեխառն է։
Պատմություն խմբագրել
Գավառակը սահմանակից էր Մակվի խանությանը և հեռու էր հայաբնակ շրջաններից։ Դրա համար գավառակի հայ բնակչությունը քրդերի հարձակումներից անընդհատ նոսրացել է։
Բնակչություն խմբագրել
1877-1878 թվականներին ուներ 50184 բնակիչ, որից 25934 քուրդ և 24250 հայ։ Ըստ Վ. Քինեի 1891 թվականին ուներ 31680 բանկիչ, որից 25680՝ մուսուլմաններ, 2500՝ հայեր և 3500՝ այլք։
Տնտեսություն խմբագրել
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն և շալագործությունն ու գորգագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Խոշաբն ուներ 2 եկեղեցի։
Կրթություն խմբագրել
Գավառակում գործում էր 2 հայկական վարժարան։
Վարչական բաժանում խմբագրել
Բաժանվում էր Վերին և Ներքին Խոշաբների։ 1877-1878 թվականներին ուներ 426 գյուղ։ 1909 թվականին գավառակն ուներ 83 գյուղ, որից 11-ն էր միայն հայկական՝ 1253 բնակչով[1]
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 772