Խոնաս Գուտիեռես

արգենտինացի ֆուտբոլիստ

Խոնաս Գուտիեռես (իսպ.՝ Jonás Manuel Gutiérrez, հուլիսի 5, 1983(1983-07-05)[2][3], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Այժմ հանդես է գալիս իսպանական Դեպորտիվո Լա Կորունյա ֆուտբոլային ակումբում։

Խոնաս Գուտիեռես
Անձնական տվյալներ
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Մականուն Սարդ մարդ[1]
Ծննդյան ամսաթիվ մայիսի 6, 1983 (40 տարեկան)
Ծննդավայր Սաենս Պենիա, Արգենտինա Արգենտինա
Հասակ 183
Քաշ 73
Դիրք եզրային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դեպորտիվո Լա Կորունյա
Համար 24

Կենսագրություն խմբագրել

Խոնաս Գուտիեռեսը ծնվել է 1983 թվականի հունիսի 5-ին Արգենտինայի Բուենոս Այրես պրովինցիայի Սաենս Պենիա քաղաքում։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Վալես Սարսֆիլդե» ակումբում, որտեղ հանդես է եկել 2001-2005 թվականներին։ 2005 թվականին հաղթել է Արգենտինայի չեմպիոնատը («Վալես Սարսֆիլդե» ակումբի կազմում)։

2005 թվականին տեղափոխվում է իսպանական Մալյորկա։ Մալյորկայում հանդես է եկել 3 մրցաշրջան, անցկացրել է մոտավորապես 100 խաղ և դարձել 5 գոլի հեղինակ։

2008 թվականի հունիսի 2-ին կնքել է 5-ամյա պայմանագիր անգլիական «Նյուքասլ Յունայթեդ»-ի հետ։ «Նյուքասլ Յունայթեդ»-ի կազմում հանդես է եկել 18 համարի ներքո։ «Կաչաղակների» կազմում առաջին խաղն անցկացրել է 2008 թվականի օգոստոսի 18-ին (Մանչեսթեր Յունայթեդի դեմ, 1:1)։

2014 թվականի հունվարի 12-ին Խոնաս Գուտիեռեսը իր թվիթերյան էջում գրել է.

  Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների համար։ Ես վայելել եմ այն 5 տարիները, որոնք անցկացրել եմ Նյուքասլի կազմում։ Վստահ եմ, որ Նյուքասլը մրցաշրջանը կավարտի աղյուսակի վերևում։
- Խոնաս Գուտիեռես (01.12.2014)[4]
 

2014 թվականի հունվարի 14-ին վարձավճարով տեղափոխվել է «Նորվիչ Սիթի»[5]։

2015 թվականի հունիսին հայտարարվեց, որ «Նյուքասլը» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Խոնաս Գուտիրեսի հետ։

2015 թվականի սեպտեմբերի 1-ին ազատ ագենտի կարգավիճակով տեղափոխվեց իսպանական Դեպորտիվո Լա Կորունյա։

Միջազգային կարիերա խմբագրել

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 22 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Դիեգո Մարադոնան արտահայտվել է հետևյալ կերպ.

  Ես ունեմ Մեսսի, Մասկերանո, Խոնաս և ևս 8 խաղացող[6]։  

Հիվանդություն խմբագրել

2014 թվականի սեպտեմբերին ի հայտ եկավ Խոնաս Գուտիեռեսի հիվանդությունը։ Նրա մոտ ախտորոշվեց ամորձիների քաղցկեղ։ Վիրահատության արդյունքում հեռացվեց ձախ ամորձին։ Վիրահատությունից հետո Խոնասը ենթարկվեց քիմիաթերապիայի։

2014 թվականի նոյեմբերի 3-ին Խոնասը իր թվիթերյան կայքում գրել էր, որ լիովին հաղթահարել է քաղցկեղը[7]։ 2015 թվականի մարտի 5-ին քաղցկեղ հաղթահարած Խոնասը վերադարձավ խաղադաշտ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Video of Spiderman celebration
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Խոնաս Գուտիեռես, Թիթեր
  5. «GUTIERREZ JOINS NORWICH ON LOAN». www.canaries.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  6. "Maradona pone a Jonás a la misma altura que Messi y Mascherano"
  7. «Jonas Gutierrez on Twitter». Twitter. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  8. «Хонас Гутьеррес: «Запомню этот день на всю оставшуюся жизнь» - Новости пользователей - Футбол - Sports.ru». Sports.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոնաս Գուտիեռես» հոդվածին։