Խոյի դաշտ, դաշտ Պարսկահայաստանում, ներկայիս Իրանում, Կապուտան լճից հյուսիս-արևմուտքում, Կոտուր գետի միջին հոսանքի հովտում, Խոյ քաղաքի շրջակայքում։ Արևմուտքից սահմանակից է Վասպուրականի լեռներին, արևելքից՝ Միշոդաղ լեռներին։

Խոյի դաշտ
ՏեղադրությունԻրան Իրան
Արևմտյան Ադրբեջան

Բարեբեր հողով այգեվետ դաշտ է։ Ունի չոր ու շոգ կլիմա։ Ոռոգվում է Կոտուր գետի ջրերով։ Այստեղ մշակում են ցորեն, գարի, բամբակ։ Հայտնի է իր համեղ մրգերով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 769 — 992 էջ։