Խոլորձ Ստևենի
Խոլորձ Ստևենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Խոլորձազգիներ (Orchidaceae) |
Ենթաընտանիք | Խոլորձայիններ (Orchidoideae) |
Տրիբա | Orchideae |
Ենթատրիբա | Orchidinae |
Ցեղ | Խոլորձ (Orchis) |
Տեսակ | Խոլորձ Ստևենի (O. stevenii) |
Միջազգային անվանում | |
Orchis stevenii |
Խոլորձ Ստևենի (լատին․՝ Orchis stevenii), խոլորձազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն խմբագրել
20-40 սմ բարձրությամբ, ամբողջական պալարներով, բազմամյա բարձրարժեք գեղազարդային խոտաբույս է։ Ծաղկակիցները թեփանման են։ Սաղավարտը վերևից մոխրագույն ու գորշավարդագույն է։ Շուրթի մասերը ամբողջաեզր են։ Շուրթը մուգ մազիկներով է[1]։
Տարածվածություն խմբագրել
Հայաստանում աճում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Վահրավար, Շվանիձոր)։ Աճում նաև Մեծ Կովկասի Գլխավոր լեռնաշղթայի վրա, Հարավային Կովկասում, Թալիշում, Անատոլիայում և Հյուսիսային Իրանում[1]։
Էկոլոգիա խմբագրել
Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 700-2000 մ բարձրությունների վրա, լուսավոր անտառներում, մարգագետիններում, երբեմն ջրավազանների ափերին։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։
Պահպանություն խմբագրել
Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի հավելվածում։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ Ստևենի» հոդվածին։ |