Խիթեր (անասնաբուժություն)

Խիթեր, կոլիկաներ (<հուն. Kolike – աղիքային ցավ, աղիքային հիվանդություն), սուր ցավի նոպաներ որովայնի շրջանում։ Նկատվում են գյուղատնտեսական կենդանիների (առավելապես՝ ձիերի) մարսողության համակարգի շատ հիվանդությունների դեպքերում։

Ախտանշաններ

խմբագրել

Խիթերի ժամանակ կենդանին հաճախ նայում է որովայնին, դոփում, վայր ընկնում, ընդունում է անսովոր դիրքեր։ Քրտնարտադրությունը բարձր է, սրտխփոցը՝ հաճախցած։ Ախորժակը բացակայում է, առաջանում են փսխումներ, որովայնի ծավալը մեծանում է, ուրվագծերը փոխվում են։ Ավելի հաճախ խիթեր առաջանում են կերակրման կանոնները խախտելու (չափից ավելի կերակրելը, կերերի մի տեսակից կտրուկ մյուսին անցնելը, փչացած, աղտոտված և բորբոսնած կերեր ուտելը և այլն), կենդանիների սխալ պահվածքի և օգտագործման դեպքերում։ Տարբերում են իսկական խիթեր, որոնք զարգանում են ստամոքսի և աղիների հիվանդությունների ժամանակ, և կեղծ՝ լյարդի, երիկամների, միզապարկի և վարակիչ ուինվազիոն հիվանդությունների դեպքերում։

Բուժում

խմբագրել

Բուժումային քլորալհիդրատ, անալգին, նովոկաին, գլաուբերյանաղ, գերչակի ձեթ, ստամոքսի զոնդահարում կամ լվացում, գազերի հեռացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։