Խեցիների քարանձավ (անգլ.՝ Shell Grotto), Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսության Մարգիթ քաղաքում ձեռակերտ հուշարձան, 20 մ երկարությամբ քարանձավ, որի պատերն ու առաստաղը՝ ընդհանուր առմամբ 190 մ², ծածկված են մոտ 4, 6 մլն խեցիներից հավաքված խճանկարներով[2]։ Հայտնաբերվել է 1835 թվականին[3]։ Կառուցման ստույգ ժամանակաշրջանը և նպատակը անհայտ են։ Քարանձավը հայտնաբերումից 2 տարի անց բացվել է այցելության համար, և գործում է առ այսօր[4]։

Խեցիների քարանձավ
Հատված Խեցիների քարանձավից
Քարտեզ
Քարտեզ
Տեսակshell grotto?
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Պատմական երկիրՔենթ
ԲնակավայրԹանեթ
Շինության ձևքարանձավ
Ներկա վիճակկանգուն
կայք
 Shell Grotto, Margate Վիքիպահեստում

Նկարագիր խմբագրել

Խեցիների քարանձավը մետր բարձրությամբ և 21 մ երկարությամբ ոլորուն ստորգետնյա միջանցք է, որն ավարտվում է հատակագծում 5 х 6 մ չափերով սենյակով։ Քարանձավը ամբողջովին գետնի տակն է։ Վերևի հատվածում մուտքը սկսում է 1, 07 մ լայնությամբ կավճի մեջ բացված անտաշ մուտքից, որից ոլորապտույտ ճանապարհ է իջնում և վերջանում կամարաձև մուտքով։ Այստեղից հետո պատերն ու առաստաղը պատված են խեցիներից խճանկարով։ Կամարակապ երկու միջանցքները տանում են դեպի գմբեթավոր սենյակ, որի գմբեթը ավարտվում է անցքով։ Այստեղից էլ քարանձավ ցերեկային լույս է թափանցում։ Շարունակում է քարանձավը ոլորուն միջանցքը, որը տանում է դեպի ուղղանկյուն սենյակ։ Պատերը զարդարված են երկրաչափական պատկերներով, աստղերի և արևի պատկերներով[5]։

Քարանձավին կից կա թանգարան, հուշանվերների խանութ և սրճարան[6]։

Կառուցի նպատակը անհայտ է։ Կան տարբեր վարկածներ[7]։ Կառույցը կարող է ստեղծված լինել վերջին 3000 տարվա ցանկացած հատվածում։ Ըստ վարկածների մեկի քարանձավի նմանօրինակ ձևավորումը 18-19-րդ դարերի ինչ-որ հարուստի կամակորությունն է։ Ըստ մեկ այլ վարկածի սա նախապատմական շրջանի աստղագիտական օրացույց է։ Ոմանք էլ քարանձավը կապում են Տամպլիերների կամ մասոնների հետ[8][9]։

Խճանկարում առավել շատ օգտագործված խեցիները, միդիաները հիմնականում տեղական են։ Նրանք կարող էին հավաքվել բավարար քանակով մոտակա չորս ծովախորշերում և Շեփփեյ կղզում։ Խճանկարի նյութի գերակշռող մասը կակղամորթերի պատյաններն են, որոնք պատկերների ֆոնն են կազմում, դրանք Սաութհեմփթոնից արևմուտք հանդիպում են մեծ քանակությամբ։

Պատմություն խմբագրել

 
Գմբեթի անցքը

Հայտնաբերման թվականի մասին կան տարբեր կարծիքներ, թեև ամենահավանականը 1835 թվականն է։ Առաջին գրավոր հիշատակումը եղել Քենթի լրագիր (անգլ.՝ Kentish Gazette) պարբերականի 1838 թվականի մայիսի 22-ի համարում, որը հասարակական զվարճանքի վայրի բացման մասին էր հայտարարում։

Քարանձավը մասնավոր սեփականություն է։

1932 թվականին գազային լուսավորությունը փոխարինվել է էլեկտրականով։ Գազային լուսավորության արտանետումները խամրեցրել և կեղտոտել էին մի ժամանակ փայլփլող խեցիները։ Քարանձավը տուժել է նաև ներթափանցող ջրերից։ 2012 թվականին՝ հնգամյա կոնսերվացման ծրագրից հետո, վերականգնողական աշխատանքներ են տարվել Անգլիական Ժառանգություն (անգլ.՝ English Heritage) և Շենքեր ռիսկային ցուցակներում (անգլ.՝ Buildings at Risk Register) կազմակերպությունների համատեղ ուժերով։ Խճանկարների պանելների փոխման սխեմա է մշակվել (The Roundel Project ) 2012 թվականին։

2008 թվականին կազմավորվել է «Խեցիների քարանձավի ընկրներ» ոչ առևտրային կազմակերպությունը, որի նպատակն է եզակի պատմական հուշարձանի պահպանումը[10][11]։

Գրականություն խմբագրել

  • Nigel Barker, Allan Brodie, Nick Dermott, Lucy Jessop, Gary Winter - Margate’s Seaside Heritage (Informed Conservation), published by English Heritage, 2007 (ISBN 978-1905624669)
  • Harold Bayley - The Lost Language of Symbolism, published by Ernest Benn Ltd, 1974 (ISBN 0-510-40801-X)
  • Howard Bridgewater - The Grotto, Rydal Press, Keighley, Yorkshire, 1948, and Kent Archaeological Society, 3rd Edition, 1957
  • Dorothea Chaplin - Matter, Myth and Spirit, published by Rider & Co, 1935 (ISBN B0000D5LFU)
  • Harper Cory - The Goddess at Margate, printed by Henry Burt & Son Ltd, Bedford, 1949
  • Lionel and Patricia Fanthorpe - The World’s Most Mysterious Places, published by Hounslow Press, 1999 (ISBN 0-888-822-065)
  • Ruby Haslam - The Shell Temple, published by Regency Press, 1974
  • Ruby Haslam - Underground Mythology – Edited by Sylvia Beamon, Chapter 1, The Shell Grotto at Margate, published by Able Publishing, 2002 (ISBN 978-1-903607-20-6)
  • Ruby Haslam - Reality and Imagery։ The Grottoes of Margate and Twickenham, published by Athena Press, 2009 (ISBN 978-1-84748-349-2)
  • Michael Howard - Earth Mysteries, published by Robert Hale, 1989 (ISBN 0-709-039-336)
  • Hazelle Jackson - Shell Houses and Grottoes, published by Shire Publications, 2001 (ISBN 0-7478-0522-9)
  • Barbara Jones - Follies and Grottoes, published by Constable, 1953 (ISBN B0000CINFP) and revised second edition, 1974.
  • Rod LeGear - Underground Thanet, published by the Trust for Thanet Archaeology, 2012
  • Patricia Jane Marsh - The Enigma of the Margate Shell Grotto, published by Martyrs Field Publications, 2011 (ISBN 978-0-9569437-0-5) and revised second edition, 2014.
  • C. A. Mitchell - The Grotto - A Study of One of the First Great Civilizations, Cooper The Printer Ltd, Margate, c.1949
  • Sonia Overall - The Realm of Shells, (Novel), published by Fourth Estate, 2006 (ISBN 0-00-718410-7)
  • Nigel Pennick - The Subterranean Kingdom, published by Turnstone, 1981 (ISBN 0-855-001-402)
  • Conan & Nellie I. Shaw, The Shell Temple of Margate - An Archaic Masterpiece, printed by Cooper The Printer, Margate, 1954

Ծանոթագրություններ խմբագրել

  1. National Heritage List for England
  2. «Грот ракушек в городе Маргит: загадка из глубины веков (Великобритания)». terra-z.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  3. «Shell Grotto history». shellgrotto.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  4. «Garden Buildings – Nothing Grotto about this building…». earthdesigns.co.uk. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  5. Algernon Robertson Goddard THE GROTTO OF GROTTOS - A DESCRIPTIVE LEAFLET July, 1910
  6. «Attraction in Margate». information-britain.co.uk. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  7. «Британская загадка: Грот ракушек (Shell Grotto) в городе Маргит». kulturologia.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  8. Algernon Robertson Goddard THE ROMANCE OF THE GROTTO - A DESCRIPTIVE LEAFLET September, 1903
  9. «Shell Grotto - Margate Shell Grotto». showcaves.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  10. «Shell Grotto, Grotto Hill». spacesarchives.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  11. «FRIENDS' AIMS». shellgrottofriends.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել