Խեսուս Արտուրո Պագանոնի

իտալացի ֆուտբոլիստ

Խեսուս Արտուրո Պագանոնի Պենյա (իսպ.՝ Jesús Arturo Paganoni Peña,սեպտեմբերի 24, 1988(1988-09-24)[1][2][3], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Այժմ խաղում է մեքսիկական «Վերակրուս» ակումբում։

Խեսուս Արտուրո Պագանոնի
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 24, 1988(1988-09-24)[1][2][3] (35 տարեկան)
Ծննդավայր Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Խեսուս Պագանոնին ֆուտբոլիստի իր կարիերան սկսել է իր հարազատ քաղաքի «Ատլաս» ֆուտբոլային ակումբում։ 2007 թվականի ապրիլի 15-ին նա իր նորամուտն է նշել Մեքսիկայի առաջնությունում` փոխարինման դուրս գալով «Գվադալախարա» ակումբի հետ դերբիում[4]։ 2010 թվականի ապրիլի 4-ին իր առաջին գոլն է խփել բարձրագույն առաջնությունում` հավասարեցնելով հաշիվը «Ատլանտե»ի դեմ տնային խաղի ժամանակ[5]։ 2012 թվականին վարձավճարով տեղափոխվել է մեքսիկական «Տոլուկա» ակումբ, սակայն առաջնության ընթացքում ակումբի կազմում խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ։

2014 թվականի երկրորդ կեսին Պագանոնին կրկին վարձավճարով խաղացել է «Իրապուատո» ակումբի կազմում` մասնակցելով Մեքսիկայի բարձրագույն լիգայի առաջնությանը։

2015 թվականի սկզբից Խեսուս Պագանոնին խաղում է «Վերասկուսի» կազմում։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Վերակրուս»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Atlas Guadalajara 0 : 2 Deportivo Guadalajara» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 17 октября 2017-ին.
  5. «Atlas Guadalajara 3 : 3 CF Atlante» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 17 октября 2017-ին.

Արտաքին հղումներ խմբագրել