Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը
Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը (ռուս.՝ Безумный день, или Женитьба Фигаро), ժամանակակից ռուս-ուկրաինական մյուզիքլ-կատակերգություն, որի ռեժիսորն Սեմյոն Գորովն է («Ինտեր» և «ՆՏՎ» հեռուստաալիքների արտադրանքն է[1]): Նկարահանվել է ըստ Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսի։
Երկիր | Ռուսաստան Ուկրաինա |
---|---|
Ժանր | մյուզիքլ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Թվական | 2004 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սեմյոն Եգորով |
Պրոդյուսեր | Վլադիսլավ Ռյաշին և Ալեքսեյ Զեմսկի |
Սցենարի հեղինակ | Սեմյոն Եգորով |
Դերակատարներ | Սոֆիա Ռոտարու, Ֆիլիպ Կիրկորով, Լոլիտա Միլյավսկայա և Վերկա Սերդյուչկա |
Երաժշտություն | Վիտալի Օկորոկով |
Տևողություն | 138 րոպե |
Պրեմիերան կայացել է 2003 թվականի դեկտեմբերի 31-ին «ՆՏՎ» (Ռուսաստան) և 2004 թվականի հունվարի 1-ին «Ինտեր» (Ուկրաինա) հեռուստաալիքներով։
Սյուժե
խմբագրելԲոմարշեի «Խելահեղ օր» պիեսի դասական սյուժեն խաղարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի էստրադային արտիստները։
Իրադարձությունները տեղի են ունենում Ալմավիվ կոմսի ամրոցում, որը կոմսուհուց գաղտնի հանդիպում է փնտրում երիտասարդ Սյուզաննայի հետ։ Սյուզաննան պատրաստվում է ամուսնանալ կոմսի սպասավոր Ֆիգարոյի հետ։ Ֆիգարոյի և Սյուզաննայի համատեղ ջանքերով անհավատարիմ կոմսը հայտնվում է կոմսուհու գրկում, և երիտասարդները տոնում են իրենց հարսանիքը։
Դերերում
խմբագրել- Բորիս Խվոշնյասկի` Ֆիգարո
- Ֆիլիպ Կիրկորով` Ալմավիվի կոմս
- Լոլիտա Միլյավսկայա` կոմսուհի Ռոզի
- Անաստասիա Ստոցկայա` Սյուզաննա
- Սոֆյա Ռոտարու` Մարսելինա
- Բորիս Մոիսեև` Անտոնիո
- Անի Լորակ` Ֆանշետտա
- Վերկա Սերդյուչկա` պաժ Կերուբինո
- Վլադիմիր Գորյանսկի` դատավոր Բրիդուիզոն
- Վիտալի Լիցենսկի` Բազիլ
- Ալեքսեյ Վերտինսկի` բժիշկ Բարտոլո
- Նիկոլայ Գուսև` Ֆերնանդո, ծառա
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ` Սեմյոն Գորով
- Ռեժիսոր` Սեմյոն Գորով
- Օպերատոր` Ալեքսեյ Ստեփանով
- Կոմպոզիտոր` Վիտալի Օկորոկով
- Գործիքավորող` Պյոտր Կարտավի
- Նկարիչ` Սերգեյ Գավրիլենկով
- Կոստյումների դիզայներ` Անժելա Լիսիցա
- Գլխավոր պրոդյուսերներ
- Վլադ Ռյաշին
- Ալեքսեյ Զեմսկի
Սաունթրեկ
խմբագրել2004 թվականին թողարկվել է CD ձևաչափով համանուն ալբոմ, որն իր մեջ ներառում էր երգեր մյուզիքլից[2]։
- Նախանվագ
- Անաստասիա Ստոցկայա, Բորիս Խվոշնյասկի, Լոլիտա Միլյավսկայա, Ֆիլիպ Կիրկորով` Գազար
- Լոլիտա Միլյավսկայա` Տղամարդիկ մեզ սիրում են մի քանի տարի
- Անդրեյ Դանիլկո` Կերուբինոյի ռոմանսը
- Լոլիտա Միլյավսկայա, Ֆիլիպ Կիրկորով, Նիկոլայ Գուսև` Բայց ինչո՞ւ չի կարելի
- Բորիս Մոյիսեև` Հաղարջ
- Անի Լորակ` Արիյա Ֆանշետտայի արիան
- Ֆիլիպ Կիրկորով` Սյուզան
- Բորիս Խվոշնյասկի` Արիոզո Ֆիգարո
- Սոֆյա Ռոտարու` Դաժան տղամարդիկ
- Անաստասիա Ստոցկայա` Սյուզաննայի արիան
- Վիտալի Լինեցկի` Հողի վրա նախկինի պես ջուր է
- Վոդևիլ
Փաստեր
խմբագրել- Մյուզիքլի նկարահանումներն անցկացվել են Ղրիմում։ Նկարահանումների մեծ մասն անցել է Վորոնցովյան պալատում, որոշ դրվագներ` Մասսանդրովյան պալատում։ Կադրում երևում են Այ-Պետրի լեռը[3]։
- Կոմսի դերը խաղացող Ֆիլիպ Կիրկորովը ձիավարման տեսարանում հրաժարվել է կրկնակի ծառայություններից և դրվագը խաղացել է ինքնուրույն[4]։
- Մյուզիքլի պարային համարների համար հանդես է եկել բալետի խումբ` Դմիտրի Կոլյադկենոյի ղեկավարությամբ[5]։
- Նկարահանման հրապարակում իր ծնունդն է նշել Ֆանշետտայի դերակատարուհի Անի Լորակը[6][7]։
- «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» և «Երկու նապաստակի հետևից» մյուզիքլները «Ինտեր» հեռուստաալիքի կողմից ցուցադրվել են «МIPTV» միջազգային հեռուստաշուկայում (Կանն, Ֆրանսիա)[8]։
Քննադատություններ և մեկնաբանություններ
խմբագրել«Огонёк» ամսագիրն այսպես է նկարագրել նկարահանման հրապարակում տեղի ունեցածը.
Ըստ «Ֆիգարոյի ամուսնությունը» կատագերգության նկարահանված ֆիլմում ռուս էստրադայի աստղերը իսպանացիներ էին խաղում Ուկրաինայում։
- «Огонёк» №52, 2003[9]
|
«Московский комсомолец» թերթը ջախջախիչ հոդված է հրապարակել մյուզիքլի մասին.
Թարմ (կամ ավելի շուտ` թարմացված) «Ամուսնության» արատավորությունն ու անտաղանդությունը, հնարավոր է` այնքան էլ ակնառու չլինեին, եթե գոյություն չունենային Սատիրայի թատրոնի հին խաղի տեսագրություններ, որոնք նախկինում հաճախ ցուցադրվում էին հեռուստատեսությամբ։ Այնտեղ էր, որ խաղում էին իրական դերասաններ, տաղանդավոր և հայտնի, և անմիջապես պարզ էր դառնում, որ այս բեմադրության համար հսկայական ջանք էր թափվել։ Աշխատանքը միշտ տեսանելի է։ Այն տարբերվում է խալտուրայից, ինչպես տպաստլասե տիկնիկը կենդանի մարդուց, անգամ եթե տիկնիկը զարդարված է աստղերով, փայլերով և փետուրներով։ - «Московский комсомолец», 10.01.2004[10]
|
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Откупори шампанского бутылку и посмотри «Женитьбу Фигаро»
- ↑ «Альбом «Безумный день, или женитьба Фигаро»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Кино, снятое в Крыму. Безумный день или Женитьба Фигаро». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Ольга ВИТАЛЬКИНА (10 декабря 2003). «Киркоров со Стоцкой чуть не сломали кровать» (ռուսերեն). Комсомольская правда. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Еженедельник «2000» Արխիվացված 2013-09-21 Wayback Machine
- ↑ Таисия БАХАРЕВА, Виолетта КИРТОКА (10 октября 2003). ««настюша! Везде пишут, что у нас с тобой роман, а ты и не смотришь в мою сторону», -- кричал на съемках «женитьбы фигаро» филипп киркоров» (ռուսերեն). Факты и комментарии. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Ани Лорак: Карма Киркорова мне не страшна
- ↑ Ирина КОСТЮК (2 апреля 2004). «Фильм «за двумя зайцами» продается на каннском телерынке» (ռուսերեն). Факты и комментарии. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Юлия ЛАРИНА. «БРАЧНАЯ НОВОГОДНЯЯ НОЧЬ» (ռուսերեն). Огонёк. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Юлия Калинина (10 января 2004). «Самые звездатые звезды» (ռուսերեն). Московский комсомолец. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.