Խառլամպի Բարանով

ռուս արաբագետ
(Վերահղված է Խարլամպիյ Բարանովից)

Խառլամպի Կարպովիչ Բարանով (ռուս.՝ Харла́мпий Ка́рпович Ба­ра­́нов, փետրվարի 23 (մարտի 6), 1892, Mishin, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 5, 1980(1980-03-05), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս արաբագետ, արաբագիտության մոսկովյան դպրոցի հիմնադիրը, Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ (1962), ռուս-արաբերեն բառարանի հեղինակ, պրոֆեսոր (1939)։

Խառլամպի Բարանով
ռուս.՝ Харлампий Карпович Баранов
Ծնվել էփետրվարի 23 (մարտի 6), 1892
Mishin, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 5, 1980(1980-03-05) (88 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունարաբագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի հատուկ ֆակուլտետ, Մոսկվայի արևելագիտության ինստիտուտ և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գործունեության ոլորտԱրաբագիտություն
Ալմա մատերԼազարյան ճեմարան և Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն և արաբերեն
Եղել է գիտական ղեկավարԻսաակ Ֆիլշտինսկի
Պարգևներ
ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Վաղ հասակում կորցրել է հորը։ Նախնական կրթությունն ստացել է Նովոչերկասսկի տարրական դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո որոշում է ընդունվել Լազարյան ճեմարանի արաբապարսկաթուրքական բաժանմունք, որի համար ինքնուրույն սովորում է լատիներեն և այլ օտար լեզուներ։ 1912 թվականին ընդունվում է Լազարյան ճեմարան։ 1915 թվականին ավարտում է ճեմարանը և զորակոչվում բանակ, որտեղ նա ուղարկվում է սովորելու Մոսկվայի Ալեքսանդրյան ռազմական վարժարանում, ապա Գոլիցյան ճակատում ծառայության է անցնում կազակական մի գնդում։ Շուտով տեղափոխվում է Պետրոգրադ, որտեղ աշխատում է որպես թուրքերենի թարգմանիչ։ Հեղափոխությունից հետո արևելյան լեզուներ է դասավանդել Ֆրունզեի անվան ռազմական ինստիտուտում, ապա Մոսկվայի արևելագիտության ինստիտուտում (նախկին Լազարյան ճեմարան), որը 1952 թվականին միանում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտին։ Այստեղ դասավանդում է արաբերեն, ղեկավարում է արաբերենի, պարսկերենի, փուշտու և աֆրիկյան լեզուների միավորված ամբիոնը։ Եղել է արևելագիտության ֆակուլտետի դեկան։ Բարանովի գլխավոր գործը եղել է «Ռուս-արաբերեն բառարան»-ի կազմումը։ Բառարանի վրա աշխատել է դեռևս ուսանող տարիներից և առաջին տարբերակը տպագրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1976 թվականին հրատարակվում է բառարանի լրացված, վերջնական տարբերակը (ավելի քան 42 000 բառ