Խարանում, 1. դաղում, կաուտերացում (ուշ լատին․՝ cauterisatio, հուն․՝ χαύτήρ շիկացած երկաթ), բուժիչ նպատակով ջերմային, քիմիական, էլեկտրական և ճառագայթային այրվածքների առաջացում։ Կիրառում են մաշկի փոքր ուռուցքները, գորտնուկները քայքայելու, ինչպես նաև դաջվածքները վերացնելու նպատակով։

Կաուտեր

2. Ցզյու, ասեղնածակում, չինական ժող. բժշկության մեթոդ, որի նպատակն է մաշկի կետավոր այրվածքների առաջացումը։ Ասեղնաբաժության տեսակներից է (չժեն–ցզյու–թերապիա)։ Հիմնական ցուցումները՝ նևրոզներ, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի, հենաշարժական ապարատի հիվանդություններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 37