Խաչկավանք (Էրզրումի գավառ)
Խաչկավանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 20 կմ հյուսիս, Արևմտյան Եփրատի ավազանի գետակներից մեկի ափին, Ծաղկավետ լեռան հարավային փեշերին։
Գյուղ | ||
---|---|---|
Խաչկավանք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Խաչափայտ, Խաչկա գյուղ, Խաչկավան, Խաչքավան, Կզւլվանք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25000 | |
|
Անվան ստուգաբանություն
խմբագրելԸստ ավանդության Հերակլ Կայսեր Պասրկաստանի դեմ մղած կռիվների ժամանակ այս վայր է բերվել Քրիստոսի խաչափայտը, որի խփված տեղից աղբյուր է բխել։ Այդ աղբյուրի մոտ էլ կառուցվել է վանք, որը կոչվել է Խաչկավանք։ Իսկ ավելի ուշ ստեղծված բնակավայրը ևս կոչվել է վանքի անունով։
Պատմություն
խմբագրելԳյուղի բնակիչների մի մասը 1830 թվականին գաղթել է Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղ։ Հայերը բռնի տեղահանվել են Մեծ Եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1877-1878 թվականներին ուներ 7 տուն հայ և 26 թուրք, իսկ 1909 թվականին 14 տուն հայ և 38 տուն թուրք բնակիչ։ Նախքան 1915 թվականի Մեծ եղեռնը ուներ 50 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, այգեգործություն, արհեստներն ու առևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղում էր գտնվում Խաչկավանք անունով վանքը, որն ավելի հին է քան գյուղը։ Այն կառուցվել է VII դարում։ Տաճարն ունի հաստ և ամրապինդ պատեր։ Տաճարի հարավային կողմում գտնվում են միաբանների խցեր, ուխտավորների սենյակներ, արձանագրություն ունեցող դամբարաններ և խաչքարեր։ Խաչքարերից մեկը 1229 թվականի է։
Կրթություն
խմբագրելԳյուղն ուներ հայկական վարժարան։
Գրչություն
խմբագրելԳյուղը եղել է գրչության կենտրոն[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 672-672
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն