Խաչիկ Փափազյան

հայ բժիշկ

Խաչիկ Փափազյան (1875, Տիվրիկ, Տիվրիկ գավառակ, Սեբաստիայի գավառ, Սեբաստիայի նահանգ- 28/29 մարտի, 1916, Կ. Պոլիս), հայ բժիշկ։

Խաչիկ Փափազյան
Ծնվել է1875
ԾննդավայրՏիվրիկ, Տիվրիկ գավառակ, Սեբաստիայի գավառ, Սեբաստիայի նահանգ
Մահացել է28/29 մարտի, 1916
Մահվան վայրԿ. Պոլիս
Մահվան պատճառԺանտախտ
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1875 թվականին Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառի Տիվրիկ գավառակի կենտրոն Տիվրիկ ավանում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, միջնակարգը՝ ամերիկացի մի­սի­ո­ներների Բրուսայի նահանգի Նիկոմիդիայի գավառակի Պարտիզակ ավանի Բյութանիայի բարձրագույն վարժարանում։

1897/1899 թվականին ավարտել է Կ. Պոլ­սի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը, ապա պարտադիր ծառայության ուղարկվել Եդեսիա և Հալեպ քաղաքները։ 1908 թվականին մեկնել է Փարիզ և Սան Լուիզի ու Նեկերի հիվանդանոցներում մասնակցել անվանի մաշկային բժիշկ-պրոֆեսոր Գաուշերի դասընթացներին։ Եղել է Թուրքիայի առաջին մաշկային բժիշկ մասնագետը։ Վերադառնալով Կ. Պոլիս՝ Բահչե կափու թաղամասում սեփական դարմանատուն է բացել։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և Մոդայի ու Դավուդփաշայի զինվորական հիվանդանոցների զինվորական բժիշկ ծառայել։ Զինվորական հիվանդանոցում մի հրեա զինվորականի բուժելու ժամանակ նրանից վարակվել է բծավոր ժանտախտով (բծավոր տիֆ)։ Մահացել է 1916 թվականի մարտի 28/29-ին՝ ժանտախտից (տիֆից), Կ. Պոլ­սի Բալըքլըի հունական հիվանդանոցում՝ 41 տարեկանում։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուր խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։