Խաչիկ Միրիջանյան
հայ քանդակագործ
Խաչիկ (Խաչատուր) Ջանիկի Միրիջանյան (փետրվարի 11, 1930, Բուրգաս, Բուլղարիա - փետրվարի 18, 2018, Երևան, Հայաստան[1]), հայ քանդակագործ։
Խաչիկ Միրիջանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1930 |
Ծննդավայր | Բուրգաս, Բուլղարիա |
Մահացել է | փետրվարի 18, 2018 (88 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1953) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1960) |
Ստեղծագործություն(ներ) | Գանգրահեր տղայի հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Khachik Mirijanyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԽաչիկ Միրիջանյանը ծնվել է Բուլղարիայի Բուրգաս քաղաքում։ 1932 թվականին ծնողների հետ ներգաղթել է Հայաստան և հաստավել Երևանում։ 1953 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1960 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1953 թվականից մասնակցել է ցուցահանդեսների[2][3]։ Մահացել է Երևանում։
Ստեղծագործություններ
խմբագրել- Հուշարձան երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, Բալահովիտ, 1972
- «Գանգրահեր տղայի» արձանը, Չարենցավան, 1980
- «Սգավոր մայրեր», 4 մետր, տուֆ, Էջմիածին-Հոկտեմբերյան մայրուղի
- «Փոքրիկ ֆուտբոլիստները»
- «Պետրոս Դուրյան»
- «Շարա Տալյան»
- «Կոմիտաս»
Փոքրաչափ արձաններ՝
- «Պեպո»
- «Գիքոր»
- «Սայաթ նովա»
Միրիջանյանի ստեղծագործությունների մեջ կարևոր տեղ էին գրավում բանաստեղծությունները, որոնք նա հիմնականում նվիրում էր իր աշխատանքներին՝ լրացուցիչ բացահայտելով դրանց բովանդակությունը։ Ի դեպ, քանդակագործներից այդպես վարվել է նաև Միքելանջելո[4] ն։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Խաչատուր Միրիջանյան». zarkfoundation.com.
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ «Хачатур Мириджанян - Антик Форум – Оценка, продажа, покупка антиквариата - антикварный форум». www.antik-forum.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Մեր քանդակագործության «Գանգրահեր տղայի» հիշատակին