Խաչիկ Մարտիրոսյան

հայ բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խաչիկ Մարտիրոսյան (1875, Շումեն, Danube Vilayet, Օսմանյան կայսրություն - 1903, Բասեն), հայ բժիշկ։

Խաչիկ Մարտիրոսյան
Ծնվել է1875
ԾննդավայրՇումեն, Բուլղարիա-
Մահացել է1903
Մահվան վայրԲասեն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Խաչիկ Մարտիրոսյանը ծնվել է 1875 թվականին, Բուլ­ղա­րի­այի Շու­մեն քաղաքում։ Մարտական անունը եղել է Շումենցի Խաչիկ։ Մասնագիտությամբ բժիշկ է եղել։

1903 թվականին կնոջն ու որդուն Շումենում թողնելով մեկնել է Կարս, այնտեղից Սա­սուն անցնելու և ժողովրդին օգնելու նպատակով։ 1903 թվականին, երբ կազմվել են Խանի ու Օննիկ Նևրուզի ֆիդայական խմբերը, բժիշկն ասել է. «Մե­ռաք` ես ձեզի հետ, վիրաւորուեցաք՝ ձեզի պահապան», և դեղորայքի պայուսակը ուսին միացել է ֆիդայիների խմբին։ 1903 թվականին Բասենի կռիվների ժամանակ եղել է առաջին զոհերից՝ 28 տարեկանում։

Գրականություն խմբագրել

Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Ա. հատոր, Դիւցազնամարտ, 1890-1914, Լոս Անճելըս, 1992։

Աղբյուր խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։