Փաստրմաճյան Խաչիկ Հարությունի (1877, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915, Մալաթիա, Թուրքիա), հայ բժիշկներ։

Փաստր­մա­ճյան­ Խաչիկ
Փաստր­մա­ճյան­ Խաչիկ Հարությունի
Ծնվել է1877(1877)
ԾննդավայրԿարինի նահանգ,Կա­րին
Մահացել է1915(1915)
Մահվան վայրՄելիտինե
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդեղագործ
ԾնողներՀարու­թյուն Փաստր­մա­ճյա­ն

Մեծատոհմիկ Փաստրմաճյանների ընտանիքից։

Կենսագրություն խմբագրել

Ազգային անվանի գործիչ Ար­մեն Գա­րո­յի (Գարեգին Հարությունի Փաստրմաճյան, 1873-1923) կրտսեր եղբայրն է։ Պապը՝ Խաչատուր էֆեն դի Փաստրմաճյանը Կարինում եղել է տաղանդավոր ու ձեռներեց մարդ և առասպելական հարստություն ունեցել։ Թուր­քե­րի դեմ ըմբոստության համար, Կարինի կառավարության կարգադրությամբ և ուղղակի հրահանգով, սպանվել է իր կառուցած հոյակապ բաղնիքի դիմաց նստած ժամանակ։ Հայրը՝ Հարություն Փաստրմաճյանը և Հովհաննես եղբայրը ուղղակի մասնակցություն են ունեցել Կարինի 1890 թվականի դեպքերին և հայկական ցույցերին։ Ավարտել է Կարինի Սանասարյան վարժարանը։ Հավանաբար 1900 թվականին ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետի դեղագործական բաժինը։ Ուսանողական տարիներին եղել է Բեյրութի ՀՅԴ «Զավարյան ուսանողական միության», ապա՝ ՀՅԴ անդամ։ Ավարտելուց հետո Կարին է վերադարձել։ 1908 թվականին Կարինում սեփական դեղատուն է ունեցել։ Եղել է նյութապես ապահովված և հանրային գործերով մտահոգված անձնավորություն։ 1908 թվականի Օսմանյան սահմանադրության վերահաստատման ժամանակ եղել է Կարինի երիտասարդության առաջպահներից և կարևոր դեմքերից, ամենուր սիրված անձնավորություն։ Եղել է վարչությունների, ուսումնական խորհուրդների և հանրային մարմինների անդամ։ Այնուհետև Մելիտինեում դեղագործ է աշխատել։ Սպանվել է 1915 թվականին, Մելիտինեում՝ 38 տարեկանում։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուժած զոհերը, ցուցակագրուած վավերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Չարըգ Ղազար, Յուշամատեան Բարձր Հայքի. Կարինապատում, Պէյրութ, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձաննահատակ մտաւորականութեան, Ե., 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։

Աղբյուրներ խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։