Խաչատուր Տեր-Մինասյան

հայ նկարիչ

Խաչատուր Դավթի Տեր-Մինասյան (1870, Տամբատ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն - 1906, Տվեր, Ռուսական կայսրություն), հայ նկարիչ։

Խաչատուր Տեր-Մինասյան
Ի ծնեԽաչատուր Տեր-Մինասյան
Ծնվել է1870
ԾննդավայրՏամբատ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Վախճանվել է1906
Մահվան վայրՏվեր
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1904)
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

1890 թվականին մեկնել է Պետերբուրգ, ընդունվել Գեղարվեստը խրախուսող ընկերության նկարչության դպրոցը, 1894-1897 թվականներին սովորել այդ դպրոցին կից Իլյա Ռեպինի արվեստանոցում, 1898-1904 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում, Օ․ Կովալևսկու մարտանկարչության դասարանում։ Դեռևս ուսումնառության տարիներին մասնակցել է ռուս նկարիչների ցուցահանդեսներին։ 1905-1906 թվականներին աշխատել է Պենզայի նկարչության դպրոցում։

1907 թվականին նկարիչ Դավիթ Օքրոյանցի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում կազմակերպվել է Տեր-Մինասյանի ետմահու ցուցահանդեսը (ավելի քան 100 գործ)։ Գործերից են՝ «Վերադարձ որսից» (1901, Հայաստանի պատմության պետական թանգարան), «Նախիր» (1904), «Նատյուրմորտ արձանիկով» (երկուսն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 677