Խաչատուր Կարապետյան (օգոստոսի 25, 1836(1836-08-25), Թեքիրդաղ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 25, 1881(1881-08-25), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի ամերիկահայ սպա, համարվում է հայական ծագմամբ միակ սպան, որը մասնակցել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ռազմական գործողություններին[1][2]։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա ունեցել է սպայի կոչում և ծառայել է երկու նավերի վրա, որոնք շրջափակել են Համադաշնության նավահանգիստները։ Նրա առաջին առաջադրանքն է եղել գնալ Ատլանտյան օվկիանոսի ափով և հասնել Մեքսիկական ծոց[3]։ 1865 թվականին ավարտել է նավատորմում իր ծառայությունը և տեղափոխվել է Ֆիլադելֆիա՝ դառնալով Ֆիլադելփիայի առաջին հայկական ծագումով քաղաքացին[4][5]։

Խաչատուր Կարապետյան
Ծնվել էօգոստոսի 25, 1836(1836-08-25)
ԾննդավայրԹեքիրդաղ, Օսմանյան կայսրություն
Մահացել էօգոստոսի 25, 1881(1881-08-25) (45 տարեկան)
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մասնագիտությունռազմական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Կարապետյանը ծնվել է 1836 թվականի օգոստոսի 25-ին Կոստանդնուպոլիսի Ռոդոստո քաղաքում, որը այժմ կոչվում է Թեքիրդաղ (Օսմանյան կայսրություն)։ Ծնվել է հայկական ընտանիքում։ 1850-ական թվականներին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և բնակություն է հաստատել Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքում։ Կարապետյանը մեքենավար է աշխատել Massachusetts Mills-ում և ստացել է Ամերիկայի քաղաքացիություն[1][5]։

1871 թվականի հունիսի 18-ին ամուսնացել է Հաննահ Մաթիլդա Ուինկուպի հետ՝ Ֆիլադերֆիայի Մեսիայի եկեղեցում[1]։ Նրանք երեխաներ չեն ունեցել[1][4]:Կարապետյանը մահացել է 1881 թվականի օգոստոսի 25-ին՝ 45 տարեկանում։ Մահվան պատճառը եղել է տուբերկուլոզը։ Նրան հուղարկավորել են Ֆիլադելֆիայի մոտակայքում գտնվող Fernwood գերեզմանատանը[1][5]։

Քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում խմբագրել

 
USS Geranium նավ

1864 թվականի օգոստոսի 6-ին, երբ Կարապետյանը 28 տարեկան է եղել, զինվորագրվել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժեր։ Ծառայել է երկու նավերի վրա՝ որպես երրորդ օգնական և սպա[1][5]։ Տեղական թերթում նշվել է, որ Խաչատուր Կարապետյանը ծառայել է USS Home ռազմական շոգենավում[6]։ Սակայն գրանցված է, որ նա ծառայել է միայն USS Grand Gulf և USS Geranium նավերի վրա[1]։ Այս նավերը հիմնականում օգտագործվել են Կարոլինա լողափում և Մեքսիկական ծոցում Հարավային նավատորմի նավահանգիստները շրջափակելու համար[5]։

Կարապետյանը իր ծառայությունից ազատվել է 1865 թվականի օգոստոսի 19-ին։

Ժառանգություն խմբագրել

 
Խաչատուր Կարապետյանի խաչքար-գերեզմանաքարը

Կարապետյանը «վերագտնվել» է ամերիկահայ Գարի Կոլթոկյանի կողմից՝ շուկայում, երբ 1855 թվականին թերթերից մեկում տեսել է հայ կաբինետագործ Մինաս Կարապետյանի մասին գովազդը[2][5]։ Մինաս Կարապետյանի մասին իմանալով, որը հավանաբար Խաչատուր Կարապետյանի եղբայրն է եղել, վերջիվերջո կարողացել են գտնել նաև հենց Խաչատուր Կարապետյանին[5]։ Այնուհետև Կոլթոկյանը ավելի շատ տեղեկություններ է հավաքել Խաչատուրի մասին տեղական թերթերի, տեղեկատուների, ազգային արխիվի և նավատորմի ծառայողների ու սպաների գրառումների միջոցով[2]։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Կարապետյանի Ֆիլադելֆիայի մոտակայքի Fernwood գերեզմանատան գերեզմանաքարը ավերվել և հեռացվել է[5]։ 2005 թվականին հայ-ամերիկյան վետերանների ղեկավարությամբ արշավ է կազմակերպել, որպեսզի Կարապետյանի գերեզմանաքարը վերականգնեն։ Համայնքի բնակչությունը նվիրատվություններ է արել, հատկապես կարևոր դեր է խաղացել Ավետիս Գևորգյանը իր կատարած 10,000 դոլարի նվիրատվությամբ։ Գումար են նվիրաբերել նաև Միացյալ Նահանգների այլ բնակիչները։ Կարապետյանի նոր գերեզմանաքարը բացվել է 2011 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Ֆիլադելֆիայի հինգ հայկական եկեղեցիների առաջնորդների կողմից իրականացված օրհնության արարողությամբ[5]։ Այն ներառել է հայկական հոգեհանգստի արարողությունը և Լոուել քաղաքի քաղաքապետ Ջեյմս Միլինացցոյի և ԱՄՆ կոնգրեսական Փետ Միհանի նամակների ընթերցումը։

Գերեզմանաքարը պատրաստվել է ազգությամբ Լևոն Հանյանի կողմից, որը փախել է Ադրբեջանում հայերի հալածանքներից[1]։ Այն պատրաստված է հնդկական սև գրանիտից՝ հայակական խաչքարի ոճով, որի վրա խաչ է փորագրված։ Գերեզմանաքարինժ վրա փորագրված է Կարապետյանի անունը, ծննդյան, մահվան տարեթվերը և Հայաստանի Ֆիլադելֆիայի անկախության սրահի (Independence Hall) և Վաղարշապատի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատկերները[1]։ Գերեզմանաքարի նեքևի մասում մանրամասն ներկայացված է Կարապետյանի կենսագրությունը, USS Grand Gulf նավի պակերը և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Boltz, Martha M. (2011 թ․ սեպտեմբերի 20). «The Civil War's only Armenian soldier to be honored». Washington Times. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 Vartabedian, Tom (2013 թ․ հունվարի 23). «Chance Discovery Leads to Rare Armenian Hero». Armenian Weekly. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  3. «Khatchkar memorial in Philadelphia for Armenian who fought in the Civil War gets go-ahead with a major donation» (PDF). Armenian Reporter. 2009 թ․ հուլիսի 18. էջ 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «'Khatchkar' Memorial for Civil War Sailor Gets Go Ahead with Major Donation». Armenian Weekly. 2009 թ․ հուլիսի 15. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Pevear, David (2011 թ․ հունիսի 11). «Salute for a Civil War sailor». Lowell Sun. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  6. «APPOINTMENT». Lowell Daily Citizen & News. 1864 թ․ օգոստոսի 11. էջ 2 Column 4. «Hachadoor P. Garabedian, of this city, has lately received an appointment as Assistant Engineer in the navy, and has been ordered to report for duty on board the United States gunboat Home, at Philadelphia. We record this appointment with pleasure. The young gentleman is an Armenian by birth, but has become not only naturalized, but is thoroughly indoctrinated in liberal and loyal principles. We have no doubt at all that he will acquit himself honorably and usefully in the position assigned him.»

Արտաքին հղումներ խմբագրել