Խայտաբղետ նրբագեղիկ (լատին․՝ Prunella ocularis), նրբագեղիկների ընտանիքի թռչուն։ Հայաստանում բնադրող-չվող է, քիչ տարածված։

Խայտաբղետ նրբագեղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Նրբագեղիկներ
Ցեղ Նրբագեղիկներ
Տեսակ Խայտաբղետ նրբագեղիկ
Լատիներեն անվանում
Prunella ocularis
Radde, 1884
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում



EOL 918164

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 15,5 սմ է, թևերի բացվածքը՝ 22-23 սմ։ Գլուխը ցայտուն նախշերով է, հասունի հոնքը՝ լայն, սպիտակ, ունկընկալը և գագաթը՝ դարչնագույն-սև։ Կուրծքը, մարմնի կողքերը բաց նարնջագույն են՝ թույլ խայտերով։ Երիտասարդի փետրավորումն ավելի խամրած է, մարմինը ներքևից՝ բաց դարչնագույն՝ բազմաթիվ խայտերով։ Թաքնված թռչուն է, երգում է գլաքարերին նստած։ Կերակրվում է ցածր զառիթափերի, քարերի, թփուտների մոտ։

Սննդառություն խմբագրել

Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։

Բազմացում և զարգացում խմբագրել

Գրանցված է ՀՀ բարձրադիր լեռնազանգվածների 15 կետում (2280-3200 մ բարձրություններում)։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից և փետուրներից։ Բնադրում է թփուտներում, գերադասում է գիհու փռված խիտ, լավ քողարկված ճյուղերը։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի սկզբից մինչև հունիս։

Դնում է 20 մմ տրամագծով, կապույտ 3-5 ձու։ Թխսակալում է հավանաբար էգը։ Նորելուկ ձագերը գրանցվում են մայիսի 2-րդ տասնօրյակից։ Թռիչքին հմուտ տիրապետում են հուլիսի 2-րդ տասնօրյակից սեպտեմբերի սկիզբը։ Բնադրում է ոչխարների հոտերի ամառային զանգվածային արածեցման տարածքներում, որը վտանգավոր է՝ թվաքանակի նվազման առումով։

Կարիք ունի պահպանության միջոցների խստացման և ՀՀ Կարմիր գրքում գրանցման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբղետ նրբագեղիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբղետ նրբագեղիկ» հոդվածին։