Խայեք
Խայեք, Հայեք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում, նույնանուն քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, Ճորոխ գետի ձախ ափին տարածքում, Խայեք գետակի ափին, Բալախոռի դաշտում։
Գյուղ | ||
---|---|---|
Խայեք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բաբերդի գավառակ | |
Այլ անվանումներ | Գաիկ, Խաիկ, Խայեկ, Խայիկ, Խայիք Վերին, Կեյիք, Հայեք, Ղայեկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԳյուղը նախկինում անվանվել է Խայիք և ունեցել է 3 եկեղեցի։
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրելXIX դարի վերջին ուներ 30 տուն հայ և 15 տուն այլազգի, իսկ 1914 թ․-ին` 52 տուն հայ և 18 տուն այլազգի բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԽայեքն ուներ Ս. Աստավածածին և Ս. Աստվածամայր անուներով եկեղեցիներ։ 1404 թվականին գյուղը եկեղեցուն նվիրել է մի ավետարան։ Խայեքում կար ուխտավայր (Խաչի լույս)։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր վարժարան[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 638
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 10)։ |