Խամար Դաբան (ռուս.՝ Хамар-Дабан), լեռնաշղթա Բայկալ լճի հարավային և հարավարևելյան ափերին, գլխավորապես Բուրյաթիայում։ Երկարությունը 350 կմ է, բարձրությունը՝ մինչև 2370 մ։

Խամար Դաբան
Տեսակլեռնաշղթա
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորԲուրյաթիա և Իրկուտսկի մարզ
Նյութթերթաքար, Գնեյս, բազալտ, կրաքար և գրանիտ
ԼեռնաշղթաՀարավսիբիրյան լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)2995 մետր
Երկարություն420 կմ
Խամար Դաբան (Ռուսաստան)##
Խամար Դաբան (Ռուսաստան)

Հյուսիսային լանջերը կտրտված են կիրճերով և ծածկված սոճու-մայրու տայգայով, հարավային լանջերը՝ սոճու, կուենու անտառներով։ 2000 մ-ից բարձր՝ լեռնատունդրային բուսականություն է։

Անվանում խմբագրել

Հետազոտողների մեծ մասն անվանման առաջացումը կապում է մոնղոլերեն խամար «քիթ» (տեղանուններում՝ «հրվանդան, քարափ, լեռնաճյուղ») և դաբան «բարձրադիր լեռնանցք» բառերի հետ։

Ոմանք էլ անվանման առաջացումը կապում են բուրյաթերեն խամար բառի հետ, որը նշանակում է «մայրու կաղինեններ», այսինքն՝ «կաղինի լեռնանցք», և անվանումն ամբողջությամբ մեկնաբանվում է «կաղինի լեռնաշղթա»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 7