Խաճար, Խաճառ, Կաճառ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթիԲալուի գավառակում, համանուն քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ 1915 թվականին ուներ 26 տուն (206 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին)։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։ Խաճարի քրդերը տեղահանվել են 1938-ին։ Ներքին Խաճար և Վերին Խաճար անունով գյուղեր հիշատակվում են նաև Չարսանճագի Փերին գավառակում։
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 7)։