Խաղողենու խայտաթիթեռ

միջատների դաս

Խաղողենու խայտաթիթեռ (լատին․՝ The reaia ampelophaga), խայտաթիթեռների ընտանիքի թիթեռ, խաղողի վնասատու։

Տարածություն

խմբագրել

Տարածված է խաղողագործական շրջաններում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում (Կրասնոդարի երկրամաս, Դաղստան, Մոլդովայում, Արմավիրում, Վրաստանում, Հայաստանում։

Նկարագրություն

խմբագրել

Թևվերի բացվածքը՝ 22–25 մմ, մուգ-դարչնագույն, մուգ-կապույտ կամ կապտականաչավուն՝ մետաղային փայլով։ Թրթուրի երկարը՝ 12–20 մմ, վերևից՝ կեղտոտ դեղին, ներքևից՝ բաց գույնի։ Մարմնի երկարությամբ կան 4 շարք դարչնագույն գորտնուկներ՝ աստղաձև դասավորված մազիկներով։ Տարեկան սովորաբար զարգանում է մեկ սերունդ։ Թրթուրները ձմեռում են ցողունի կեղևի կամ խաղողի վազի թելիկների ճեղքերում ու ճաքերում. գարնանն ուտում են բողբոջներն ու տերևները, հունիսին՝ հարսնյակավորվում։ Թիթեռներն ի հայտ են գալիս հուլիսի սկզբին։ Էգերը ձվադրում են տերևների ստորին կողմում։ Թրթուրները կմախքացնում են տերևները ներքևի կողմից։ Զանգվածային բազմացման ժամանակ կարող են մերկացնել խաղողի վազը։

Պայքարի միջոցառումներ

խմբագրել

Միջշարքերի մանրակրկիտ փխրեցում, վեգետացիայի շրջանում ՝ բույսի մշակում ֆոզալոնով և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։