Խաղողենու թաղիքատիզ (լատին․՝ Colomerus vitis), էրիոֆիդ տզերի ընտանիքի հոդվածոտանի, խաղողի վնասատու։

Նկարագրություն խմբագրել

Երկարությունը՝ 0,14–0,20 մմ, մարմինը՝ որդանման, երկարավուն։ Պտղատու բողբոջների թեփուկների կամ կեղևի տակ ձմեռող էգերը ձվադրում են գարնանը՝ ընձյուղները մերկանալու շրջանում։ Սնվում են տերևների և վազի նուրբ կանաչ մասերով։ Մեծ քանակի դեպքում տզերը տերևների վերին մակերեսին առաջացնում են կարմիր կամ կանաչավուն գալեր, իսկ ստորինի վրա՝ սկզբում բաց գույնի, այնուհետև դարչնագույն թաղիքանման փառ։ Վնասված տերևները մահանում են, թփի աճն ընկճվում է։

Պայքարի միջոցառումներ խմբագրել

Տզերի զանգվածային առկայության դեպքում վազի մշակում տզասպաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։