Խաղողատնկիչ մեքենա, խաղողի վազի, նռնենու, թզենու և այլ տնկիներ տնկող կախովի մեքենա։

Նկարագրություն

խմբագրել

Խաղողատնկիչ մեքենայի հիմնական բանող մարմիններն են դանակաձև խոփիկով տնկման ապարատը, բուկլից իրանները, պարարտանյութի բունկերը, տափանող գլդոնները, սկավառակավոր ակոսագծիչները։

Խաղողատնկիչ մեքենայով բացում են տնկման բներ, դրանց մեջ տնկիներ տնկում, ինքնահոսով պարարտանյութ լցնում և տափանում։ Հետագայում տնկիները նաև բուկլից են անում։ Խաղողատնկիչ մեքենան միացքավորում են 3 և 4 քարշային դասի թրթուրավոր տրակտորների հետ։ Միջշարային լայնությունը 2–3 մ է, բներինը՝ 50 սմ։ Խաղողատնկիչ մեքենայի արտադրողականությունը 0,8 հա/ժ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։