Խաղաղ Դոնի կազակների հուշարձան

Խաղաղ Դոնի կազակների հուշարձան (ռուս.՝ Памятник казакам Тихого Дона), քանդակագործական աշխատանք, որը գտնվում է Միլլերովո-Վյոշենսկայա Р271 մայրուղու 120 կմ-ում, մոտ է Կրուժիլիսկի խուտորին։ Քանդակագործներն են Ն. Մոժաևան, Է. Մոժաևը և Ն. Շչերբակովը, Դոնի կազակների հավաքական կերպարն է։ Քանդակը երևում է հեռվից, քանի որ նրա բարձրությունը թմբի հետ հասնում է 14 մետրի, հուշարձանը կանգնեցված է երկու ճանապարհների հատման տեղում[1]։ Ռոստովի մարզի մշակույթի նախարարության 2015 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ հուշարձանը տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում է[2]։

Խաղաղ Դոնի կազակների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1994
Բարձրություն6 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿրուժիլինսկի
Նյութբրոնզ
Ներկա վիճակկանգուն

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանը իրենից ներկայացնում է Դոնի կազակի բրոնզից վեցմետրանոց հեծյալ արձան, որը կանգնած է ութ մետր լցրած բլրակի վրա։ Կազակը պատկերված է զինվորական շինելով և գդակով։ Քանդակագործական ամբողջ աշխատանքը կանգնած է բլրակի գագաթին գտնվող ոչ բարձր բետոնե պատվանդանի վրա, բուն քանդակի բարձրությունը 6 մետր է։ Բլրակի ստորոտին գտնվում է քար, որի վրա գրված է. «Խաղաղ Դոնի կազակներին»։ Ժողովրդի շրջանում հուշարձանը հաճախ անվանում են Գրիգորի Մելեխովի հուշարձան՝ Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպ-էպոպեայի գլխավոր հերոսի անունով[3]։

Պատմություն խմբագրել

Քանդակագործական աշխատանքի նախագիծը մշակվել է 1956 թվականին՝ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 40-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսի նախապատրաստման ընթացքում։ 70 սմ բարձրությամբ քանդակի բրոնզե մանրօրինակն ստացել է «Շեփորահար» անվանումը։ Ավելի ուշ կոմպոզիցիան անվանել են «Արծվիկ», այնուհետև՝ «Դոնի տափաստաններում», և միայն 1995 թվականին՝ արդեն բացումից հետո, նրան տրվել է «Խաղաղ Դոնի կազակներին« անվանումը։

Քանդակի մանրօրինակը ցուցադրվել է Մոսկվայում, Բրյուսելում կայացած ցուցահանդեսներում, արժանացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակների։ Այն ձեռք է բերել Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մշակույթի նախարարությունը, աշխատանքը ցուցադրվել է Խարկովի գեղարվեստական թանգարանում։ 182 թվականին Ն. Մոժաևը Մ. Շոլոխովին նվիրել է արձանի գիպսե մանրաքանդակը։ Ներկայումս այդ նվերը ներառված է գրողի պետական թանգարան-արգելոցի ցուցադրության մեջ։

Քանդակով հետաքրքրվել է Ռոստովի մարզկոմի ԽՄԿԿ առաջին քարտուղար Ի. Ա. Բոնդարենկոն, որը առաջարկել է հուշարձանը դնել երկու բնական մեծությունների միջև և տեղադրել այն Դոնի Ռոստով մուտք գործելու հյուսիսային կողմում։ Քանդակի ստեղծումը տեղի է ունեցել Լուգանսկում գեղարվեստի արտադրության կոմբինատում։ Այստեղ մոդելը սկզբում կատարվել է կավի վրա, ապա տեղափոխվել է գիպսին։ Բրոնզի ձուլումը կատարվել է Լենինգրադի «Մոնումենտքանդակագործության» գեղարվեստական ձուլման փորձարարական գործարանում 1991 թվականին։ Մոնտաժը և գունամշակումը կատարել է Կիևի ստեղծագործական գեղարվեստա-արտադրական արհեստանոցի բրիգադը։ Բացման արարողությունը տեղի է ունեցել 1994 թվականի մայիսին և նվիրված է եղել Մ. Ա. Շոլոխովի ծննդյան 89-րդ տարեդարձին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Описание Скульптурная композиция «Казакам Тихого Дона»» (ռուսերեն). Rutraveller. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.(չաշխատող հղում)
  2. «Объекты культурного наследия» (ռուսերեն). Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  3. «Памятники литературным героям» (ռուսերեն). Государственный музей-заповедник М. А. Шолохова. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  4. «Памятник «Казакам Тихого Дона»» (ռուսերեն). Государственный музей-заповедник М. А. Шолохова. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.