Խալտուրինի փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խալտուրինի փողոց (այլ կիրառումներ)

Խալտուրինի փողոց (ռուս.՝ Улица Халтурина), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է ռուս բանվոր հեղափոխական Ստեպան Նիկոլաևիչ Խալտուրինի (1856-1882) պատվին։ Սկիզբ է առնում Վոկզալնայա փողոցից և ավարտվում Տիխի նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 250 մետր է։

Խալտուրինի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն250 մետր
Անվանվել էՍտեպան Խալտուրին
Փոստային ինդեքս346359

Նկարագրություն խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի Խալտուրինի փողոցը սկսվում է Վոկզալնայա փողոցից, հասնում է Գնիլուշա գետի, շարունակվում նրան զուգահեռ և ավարտվում Տիխի նրբանցքի հետ հատումով։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 250 մետր է։ Փողոցում կա համարակալված 12 շինություն և բոլորը՝ ձախ կողմում (կենտ համարներ)։

Խալտուրինի փողոցի փոստային դասիչն է՝ 346359։

Փողոցն անվանվել է ռուս բանվոր հեղափոխական Ստեպան Նիկոլաևիչ Խալտուրինի (1856-1882) պատվին։ 1880 թվականի փետրվարին Ձմեռային պալատում նա անհաջող մահափորձ է կատարել կայսր Ալեքսանդր II-ի դեմ։ Ն. Ժելվակովի հետ նախապատրաստել է զինվորական դատախազ Ստրելնիկովի սպանությունը։ Մահապատժի է ենթարկվել 1882 թվականին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 4, էջ 707».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել