Խալիֆայի տուն-թանգարան

էթնոգրաֆիկ թանգարան Սուդանում

Խալիֆայի տուն-թանգարան, էթնոգրաֆիկ թանգարան, տեղակայված է Սուդանի Օմդուրման քաղաքում գտնվող Մուհամմադ Ահմադի դամբարանի առջև[1]։ 19-րդ դարի վերջին դարձել է Մուհամմադ Ահմադի իրավահաջորդ Խալիֆա Աբդալլահ իբն Մուհամմադի (հայտնի է Խալիֆա անվամբ) նստավայրը։ Տունը վերածվել է թանգարանի 1928 թվականին Սուդանում բրիտանա-եգիպտական համատիրության տարիներին։

Խալիֆայի տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Սուդան
ՏեղագրությունՕմդուրման
ՎայրՕմդուրման
Ղեկավարության նստավայրՕմդուրման, Խարթում, Սուդան
Հիմնադրվել է1928
Քարտեզ
Քարտեզ

Պատմական կառույց

խմբագրել

Խալիֆայի տունն իրենից ներկայացնում է երկհարկանի կառույց միմյանց կապվող բակերով։ Առաջին հարկը կառուցվել է 1888 թվականին, իսկ վերնահարկը՝ 1891-ին։ Նրա կառուցվածքը պատմական մեծ արժեք ունի, քանզի պատկերացում է տալիս ժամանակի ճարտարապետական ոճի մասին։

Էթնոգրաֆիկ թանգարան

խմբագրել

Խալիֆայի տուն-թանգարանը ներառում է արտեֆակտներ, որոնք առնչվում են Սուդանյան Մահդիյա պետությանը, այդ թվում՝ մետաղադրամներ, Խալիֆայի անձնական իրերը։ Մի շարք սրահներ նվիրված են Օմդուրմանի կռվին, ներկայացված են հրացաններ, նիզակներ, որոնք պեղվել են կռվի դաշտից[2]։ Հավաքածուն ներառում է նաև այդ ժամանակաշրջանի և հետագա՝ բրիտանական օկուպացիայի շրջանում մայրաքաղաք Խարթումի լուսանկարներ։ Բակում ցուցադրվում են այլ առարկաներ․ գմբեթ, որ պահպանվել է Մուհամմադ Ահմադի դամբարանի ավերակներից, ինչպես նաև Սուդանում առաջին ավտոմեքենան՝ Արոլ-Ջոնսթոնի շարժիչային տրակտորը[3]։

Վերականգնում

խմբագրել

2018 թվականին Խալիֆայի տուն-թանգարանը ֆինանսավորում է ստանում Բրիտանական խորհրդի կողմից Արևմտյան Սուդանի հասարակական թանգարանների ծրագրի շրջանակներում։ 2 տարի անընդմեջ ներդրման շնորհիվ թանգարանի կառույցն ու հավաքածուն վերականգնվում են[4]։ Աշխատակիցները անցնում են վերապատրաստումներ՝ կապված նյութերի պահպանման, հավաքածուի ղեկավարման, ցուցանմուշների պահպանման ու պաշտպանության հետ[5]։ Ցուցանմուշները լուսանկարվել են ու թվայնացվել, և այդ տվյալնեը փոխանցվել են Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող՝ Սուդանյան հիշողություն կոչվող,մշակույթի պաշտպանության մեկ այլ ծրագրի։ Վերջինս իրականացվում է Սուդանի հնությունների ու թանգարանների ազգային կորպորացիայի հետ բրիտանա-սուդանյան համագործակցության շրջանակներում[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Khalifa House, Omdurman, Sudan». 2010 թ․ փետրվարի 4. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  2. The making of mail at Omdurman, in: Kush. Journal of the Sudan Antiquities Service, vol.IV. 1956. էջեր 83–84.
  3. Khalifa House Museum Opens For Visitors. {{cite book}}: Text "Sudanow Magazine" ignored (օգնություն)
  4. «Community museums of Western Sudan: Omdurman, El Obeid, Nyala».
  5. Davenport, Ben (2019 թ․ մայիսի 22). «Cambridge Heritage Bulletin - 9 April 2019». www.heritage.arch.cam.ac.uk (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  6. «Sudan Memory: Conserving and Promoting Sudanese Cultural and Documentary Heritage». Culture in Crisis (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.