Խազ-փուշ
Խազ-փուշ, Րաֆֆու պատմվածքներից է, որը ներկայացնում է Թեհրանի թշվառների կյանքից մի դրվագ։ Պատմվածքը գրվել է 1886 թվականի հունիս-հուլիս ամիսներին, Թիֆլիսում[1]։
Խաս-փուշ | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | արձակ |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1886 |
Կերպարներ | Ահմադ հայրիկ, Ջաֆար, Հաջի Ռահիմ, թագավոր, վեզիր, սենեկապետ |
Հայերեն հրատ. | Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1 |
Վիքիքաղվածք | Խազ-փուշ |
Տպագրման պատմություն
խմբագրել1886 թվականի սկզբից Րաֆֆին թողնում է «Մշակը» և սկսում է աշխատակցել «Արձագանքին»։ Այդ նույն թվականի փետրվարից սկսած շաբաթաթերթում տպագրվում է «Սամվել» պատմավեպը։ Շիրվանզադեն իր հուշերում պատմում է, որ «Արձագանքի» խմբագիր Ա. Հովհաննիսյանը սկսում է նեղսրտել, հետո դադարացնում է «Սամվելի» տպագրությունը և Րաֆֆուն՝ Շիրվանզադեի միջոցով, առաջարկում է «ձեռք քաշել երկարաշունչ և միտումնավոր գործերից» և սկսել գրել փոքրիկ պատմվածքներ։ «Խազ-փուշ» պատմվածքը Ներկայացնելով խմբագրին այն հրապարակվում է «Արձագանքի» հուլիսի 20-ի և 27-ի համարներում։ Պատմվածքը տպագրվում է գերմաներեն, ռուսերեն։ Արշակ Չոպանյանը «Խազ-փուշը» վերածում է արևմտահայերենի։ Նախասովետական տարիներին ու նաև մեր օրերում պատմվածքը Ա. Տեր-Հովնանյանը, Համո Բեկնազարյանը և Գ. Բրագինսկին իրենց սցենարով և Համո Բեկնազարյանի բեմադրությամբ՝ էկրանավորում են Հայֆիլմ կինոստուդիայում։ Ֆիլմը բարձր գնահատականի է արժանանում[1][2]։
Սյուժե
խմբագրելՊատմվածքում ներկայացնում է Թեհրանի թշվառների կյանքից մի դրվագ։ Գործողությունների կենտրոնում Խազ-փուշերն են, նրանց այդպես էին անվանել մերկությունը ծաղրելու համար, քանի որ այդ գեղեցիկ, թանկագին մորթին հագնում էին միայն հարուստները։ Րաֆֆին ներկայացնում է Խազ-փուշերին, նրանց արտաքին տեսքն ու ապրելակերպը։ «Խազ-փուշերի» մեջ աչքի էր ընկնում Ջաֆարը։ Նրա խնամակալության ներքո գտնվում էր մի երեխա, որին նա տվելէր իր ամբողջ սերը։ Եվ ահա մի երեկո, երբ քաղաքը ննջում էր, ծերունի Ահմադի առաջնորդությամբ Խազ-փուշերը հարձակվում են հարուստ հաջի Ռահիմի տան վրա և, մեղադրելով նրան իրենց աղքատության համար, սկսում են քանդել աղյուսները, կողոպտում նրան։ Օրը ուրբաթ էր և շահը գնալու էր ուխտատեղի։ Ոչ ոք չէր համարձակվում մոտենալ նրա ճանապարհին, սակայն բարեսիրտ թագավորը կանգնում է և սենեկապետերից մեկին ասում, որ գոհացնի աղքատներին, սակայն Ջաֆարն ասում է, որ նրանք փողի համար չեն անհանգստացնում թագավորին։ Նա պատմում է, որ սպանել են հաջի Ռահիմին և թագավորին են թողնում իրենց դատավճիռը։ Թագավորը ասում է, որ նրանք պատժի արժանի չեն և հանցավորն իր պատիժը կկրի։ Այս ամենից հետո մեծ վեզիրի դեմքը գունաթափվում է, իսկ թագավորը շարունակում է իր ճանապարհը[1]։
Կերպարներ
խմբագրելԱհմադ հայրիկ, Ջաֆար, հաջի Ռահիմ, թագավոր, վեզիր, սենեկապետ[1]։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Րաֆֆի (1983). Երկերի ժողովածու, հ․ 1. Երևան: Սովետական գրող. էջեր էջ 410-427.
- ↑ «Խաս-փուշ». Հայկական կինո. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 17-ին.