Լևոն Իշտոյան

ֆուտբոլիստ
(Վերահղված է Լ. Իշտոյանից)

Լևոն Հարությունի Իշտոյան (սեպտեմբերի 3, 1947(1947-09-03)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ ֆուտբոլիստ, խաղացել է ԽՍՀՄ-ի ֆուտբոլի հավաքականից և Արարատ Երևանից որպես հարձակվող։ 1971 թ. եղել է սպորտի վարպետ։ 1988 թվականին արտագաղթել է ԱՄՆ և Լոս Անջելեսում բացել ֆուտբոլային դպրոց՝ Արարատ, իսկ 2008 թվականին՝ Իշտոյանի ֆուտբոլի ակադեմիա։

Լևոն Իշտոյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լևոն Հարությունի Իշտոյան
Ազգությունը Հայաստան Հայաստան
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 3, 1947 (76 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 176 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1965-1968 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շիրակ 91 (8)
1968-1975 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ (Երևան) 196 (28)
Ազգային հավաքական
1971 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ (օլիմպիական) 1 (1)
1971-1974 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 8 (0)
Մարզչական կարիերա
1984-1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ (Երևան) օգնական
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերան խմբագրել

1960 թվականից եղել է Շիրակ դպրոցի սան։ 1965 թ.-ին խաղացել է հիմնական թիմում։ Առաջին մրցաշրջանը քիչ է խաղացել և խփել է մեկ գնդակ։ 1966-68 թթ. խաղացել է Շիրակի կողմից, անցկացրել է 75 խաղ և խփել է 7 գնդակ։ 1968-ից խաղացել է Երևանի Արարատից և բարձրագույն լիգայում անցկացրել է 196 խաղ և խփել է 28 գնդակ։ Իշտոյանը խոստովանել է, որ իր լավագույն խաղն անցկացրել է 1973 թվականի հոկտեմբերին՝ ԽՍՀՄ գավաթի եզրափակչին, որտեղ նրանց հակառակորդն էր Կիևի Դինամոն, և այդ խաղի ընթացքում նա խփել է իր թիմի երկու որոշիչ գնդակները, որն էլ Արարատին պարգևել է 2։1 հաշվով հաղթանակ։

2013 թվականի հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[2]։

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Գրիգորյան Ա.Գ. Լևոն - Հարությունի որդին. - «Ուրարտու» թերթ - №15 2002 թ.

Ծանոթագրություններ խմբագրել