Լևոն Աբովյան
հայ թարգմանիչ
(Վերահղված է Լ. Աբովյանից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Վարդանի Աբովյան (ապրիլի 18, 1885, Երևան, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 7, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանիչ։
Լևոն Աբովյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1885 |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 7, 1951 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | թարգմանիչ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան |
Աշխատավայր | Հորիզոն |
Լևոն Աբովյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Երևանում։ Թոռն է Խաչատուր Աբովյանի, որդին Վարդան Աբովյանի։ Կրթությունն ստացել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որն ավարտելուց հետո զբաղվել ուսուցչությամբ և թարգմանչությամբ։ Որպես սրբագրիչ և թարգմանիչ աշխատել է «Հորիզոն» թերթի խմբագրությունում, իսկ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում, ապա՝ Պետհրատում։ Ռուսերենից կատարել է մի շարք թարգմանություններ[1]։
Թարգմանություններ խմբագրել
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Բերիա Լ. Անդրկովկասյան ֆեդերացիան դարձնել խորհուրդների երկրի առաջավոր հանրապետություն.- Երևան։ Կուսհրատ, 1934.- 15 էջ։
- Բերիա Լ. ԽՍՀՄ-ի նոր սահմանադրությունը յեվ Անդրկովկասյան ֆեդերացիան.- Երևան։ Տպարան Հայկուսհրատի, 1936.- 15, 1 չհ. էջ։
- Գորդեև Ի. Ինչ պիտի իմանա կոմյերիտականը Կարմիր նավատորմի մասին.- Երևան։ Պետհրատի առաջին տպարան Վաղարշապատում, 1927.- 80,1 չհ. էջ.- (Կոմերիտական գրադարան)։
- Թեթև հրետազօրի շարքի կանոնագիրք. Մարտկոցի վարժութիւն (hայ-ռուսերէն բառացուցակով).- Էջմիածին:Տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1920.- VIII, 116 էջ։
- Ժուչկով Ա. Հրետանային կրակ.- Երևան։ Քաղ. գրակ. պետ. հրատ., 1941.- 42 էջ։
- Ինգուլով Ս. Քաղզրույցներ /Թարգմ.՝ Լ. Աբովյան, Արշ. Մկրտչյան.- Երևան։ Հայկուսհրատ, 1936.- 291 էջ։
- Իսբախ Ալ. Մարտական օրեր.- Երևան։ Քաղ. գրակ. պետ. հրատ., 1941.- 42 էջ։
- Լենին Վլադիմիր։ Երկեր։ I հատոր. 1893-1896 /Թարգմ.՝ Լևոն Աբովյան և ուրիշն.- Երևան։ Պետհրատ, 1930.- XLV, 750, 8 չհ. էջ։
- Լենին Վլադիմիր։ Ընտիր երկեր վեց հատորի մեջ։ Հատոր V. 1921-1923 /Թարգմ.՝ Վ. Թերզիբաշյան, Ե. Թաղիանոսյան, Լ. Աբովյան, Հ. Գրիգորյան.- Երևան։ Հայկուսհրատ, 1935.- XXVII, 1035, 7 չհ. էջ։
- Լենին Վլադիմիր։ Թե ի՞նչպես քիչ եր մնում, վոր «Իսկրա»-ն հանգչեր.- Երևան։ Կուսհրատ, 1934.- 39 էջ։
- Լենին Վլադիմիր։ Հոդվածներ շուկաների թեորիայի հարցի վերաբերյալ.- Երևան։ Կուսհրատ, 1934.- 77 էջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 14-15.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Աբովյան» հոդվածին։ |