Լև Յաշինի հուշարձաններ (Մոսկվա)

Լև Յաշինի հուշարձաններ (ռուս.՝ Памятники Льву Яшину), հուշարձաններ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որոնք նվիրված են խորհրդային անվանի ֆուտբոլիստ, դարպասապահ Լև Իվանովիչ Յաշինին։

Picto infobox architecture.png
Լև Յաշինի հուշարձան
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1999
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԱլեքսանդր Ռուկավիշնիկով
Ներկա վիճակըԿանգուն

Մոսկվայում կա նրան նվիրված երեք հուշարձան՝ «Դինամո» մարզադաշտի մոտ, «Լուժնիկիում» և Վագանկովյան գերեզմանատանը։

ՀուշարձաններԽմբագրել

Հուշարձան «Դինամո» մարզադաշտի մոտԽմբագրել

 
Լև Յաշինի մոսկովյան հուշարձանի կրկնօրինակը Ռուսաստանի տանը Ռիո դե Ժանեյրոյում

Տեղադրվել է 1999 թվականին՝ հյուսիսային տրիբունայի կողքին։ Ձուլված է բրոնզից։ Քանդակագործն է Ալեքսանդր Ռուկավիշնիկովը։

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, ՌԴ վարչապետ Սերգեյ Ստեպաշինը, ռուս մի շարք անվանի մարզիկներ, տեղի է ունեցել շաբաթ օրը՝ 1999 թվականի հոկտեմբերի 23-ին, և հարմարեցված էր լեգենդար դարպասապահի 70-ամյակին[1]։

 
Լև Յաշինի հուշարձանի կրկնօրինակը Ռուսաստանի տանը Ռիո դե Ժանեյրոյում խոշոր պլանով

«Քարե նետի պես դարպասապահը թռչում է դեպի երկինք-հավերժություն։ Մատների ծայրերով նա հասնում է գնդակին, որից անձրևն ընկնում է խոտին, որտեղ դողալով մրսում են մեխակները։ Կարմիր, սպիտակ, վարդագույն»,- այսպես է արձանը նկարագրել Ռուսաստանի առաջատար մարզական թերթերից մեկի հոդվածագիրը[2]։ Լև Յաշինը պատկերված է թռիչքի մեջ դեպի «իննյակը» սլացող գնդակը հետ մղելիս։ Սակայն քանդակն առաջացնում է ոչ միարժեք արձագանքներ։ Ոմանց համար անհասկանալի է, թե ինչու է բրոնզե Յաշինը փորձում հետ մղել այն գնդակը, որն ընդհանրապես չի թռչում դեպի դարպասը։ Դարպասն էլ տարօրինակ տեսք ունի[3]։

2010 թվականին «Դինամո» մարզադաշտը վերակառուցելու պատճառով արձանը տեղափոխվել է կենտրոնական ծառուղի, որը մետրոպոլիտենի «Դինամո» կայարանի մուտքից տանում է դեպի հարավային տրիբունա։

2014 թվականին Ռիո դե Ժանեյրոյում բացվել է Ռուսաստանի տուն, որի տարածքում տեղադրվել է դարպասապահ Լև Յաշինի մոսկովյան հուշարձանի կրկնօրինակը[4]։

Հուշարձան «Լուժնիկիում»Խմբագրել

Հուշարձանը տեղադրվել է 1997 թվականին՝ Ռուսաստանի ականավոր մարզիկների ծառուղում։ Հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը[5]։

Հուշարձան Վագանկովյան գերեզմանատանըԽմբագրել

Քանդակագործն է Վյաչեսլավ Կլիկովը[6]։

ԾանոթագրություններԽմբագրել