Լև Բիրմանիս
Լև Սեմյոնովիչ Բիռմանիս (օգոստոսի 13, 1936, ԽՍՀՄ - հուլիսի 28, 2016, Ռիգա, Լատվիա), խորհրդային և լատվիացի դերասան, Լատվիական ԽՍՀ Ժողովրդական արտիստ։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 13, 1936 |
Ծննդավայր | ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 28, 2016 (79 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Կենսագրություն
խմբագրելԼևի մայրը՝ տիկին Ազելիցկայան, Ռուսական ԽՖՍՀ-ի Ուլյանովսկ քաղաքից էր։ Նրա ընտանիքում խոսում էին երեք լեզվով՝ ռուսերեն, լատիշերեն և գերմաներեն։ Հաճախել է դպրոցական խմբակներ, դրամատիկական ստուդիայում գործող պիոներների պալատ և տիկնիկային ներկայացումների։ Ավարտել է Ռիգայի թիվ 13 ավագ դպրոցը[1]։ Ունի երկու բարձրագույն կրթական որակավորում՝ թատերական և բանասիրական։ 1960-ից մինչև 2014 թվականները աշխատել է Ռիգայի Լատվիական տիկնիկային թատրոնում։ Մասնակցել է ավելի քան 80 ներկայացումների, համագործակցել Միխայիլ Չեխովի անվան Ռիգայի ռուսական թատրոնի հետ։ Նա խաղացել է Բալթյան ռազմական շրջանի ժողովրդական թատրոնում, Ադոլֆ Շապիրոյի երիտասարդական թատրոնում, ռուսական դրամայում, նկարահանվել է կինոնկարներում։ Լատիշերենից ռուսերեն է թարգմանել պիեսներ, եղել է երգի բառերի հեղինակ։ Ելույթ է ունեցել փոփ ծրագրերում, բեմադրել զանգվածային թատերական ներկայացումներ, ինչպես նաև ղեկավարել «Ալլեգրո» երիտասարդական սրճարանը։ Ընդունվել է լատվիական թատրոնի «Ոսկե ֆոնդ»։
Լև Բիռմանիսը մահացել է 2016 թվականի հուլիսի 28-ին Ռիգայում։ Թաղված է Ռայնիսի գերեզմանատանը[2]։
Պարգևներ և շքանշաններ
խմբագրել- Լատվիական ԽՍՀ ժողովրդական արտիստ
- 5-րդ աստիճանի 3 աստղերի շքանշան, 2010
- Լատվիայի հեղինակային իրավունքի գործակալության դափնեկիր[3]։
Թատերական գործունեություն
խմբագրելԼատվիական տիկնիկային թատրոն
խմբագրել- «Աստվածային կատակերգություն» Իսիդոռա Շտոկա՝ հրեշտակ։
- 1996 թվական՝ «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» Գրիմ եղբայրներ (ռեժիսոր՝ Մարիս Կարիստանս, Վալդիս Պավլովսկի)։
- 1998 թվական՝ «Ինչպես կորյունը գտավ ընկերոջը»՝ Վլադիմիր Լավշից, Իրինա Կիչանովա (ռեժիսոր՝ Թինա Խերցբերգ), Կաստանտին ճագարն ու Պավել սոխակը։
- 2004 թվական՝ «Ձյունե թագուհի», Հ. Ք. Անդերսեն (ռեժիսոր՝ Մարիս Կարիստանս)։
- 2005 թվական՝ «Սպիտակաձյունիկի դպրոցը», Գեորգի Լանդաու (ռեժիսոր՝ Վալդիս Պավլովիչ)։
ֆիլմագրություն
խմբագրել- 1957 թվական` «Բալթյան փառք»` ծովահեն
- 1992 թվական՝ «Կրկնակի»՝ աճուրդով զբաղվող մարդ
- 2008 թվական՝ «Միակ լուսանկար (Լատվիա)»
- 2014 թվական՝ «Ջիմլայ Ռուդի Ռալալա»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Рижская 13-я средняя школа
- ↑ О времени и месте похорон артиста Льва Бирманиса // FOCUS.LV, 1 августа, 2016
- ↑ «Lev Birmanis (1936) 2004 Autortiesību bezgalības balva par lugas «Lapsēns Blēdis» (լատիշերեն)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.