Լևոն Սարգսյան (տնտեսագետ)

հայ տնտեսագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Սարգսյան (այլ կիրառումներ)

Լևոն Տոնոյի Սարգսյան (հոկտեմբերի 25, 1911(1911-10-25)[1], Հազզո, Բաթմանի մարզ, Թուրքիա[1] - հունիսի 11, 1985(1985-06-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1980

Լևոն Սարգսյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1911(1911-10-25)[1]
Հազզո, Բաթմանի մարզ, Թուրքիա[1]
Մահացել էհունիսի 11, 1985(1985-06-11) (73 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր[1] (1977)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

1938-1941 թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմին կից պրոպագանդիստների տան վարիչ, 1942 - 1945 թվականներին՝ Կիրովի անվան սովխոզի քաղբաժնի պետ, ապա՝ տնօրեն։ 1953 - 1965 թվականներին հեռակա մանկավարժ, 1978 թվականից՝ Հայկական մանկավարժական ինստիտուտ քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ։ Աշխատությունները վերաբերում են Հայկական լեռնաշխարհում նախնադարյան համայնական արտադրաեղանակի ձևավորման ու զարգացման հարցերին և ՀԽՍՀ այգեգործության պատմությանը։ ԽՄԿԿ անդամ 1937 թվականից։

  • Այգեգործության զարգացումը Սովետական Հայաստանում, Երևան, 1960։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 222.
  2. 2,0 2,1 2,2 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Սարգսյան (տնտեսագետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 222