Լևոն Պուչինյան

շեփորահար

Լևոն Պուչինյան (հուլիսի 16, 1977(1977-07-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երաժիշտ, շեփորահար[1]։

Լևոն Պուչինյան
Ծնվել էհուլիսի 16, 1977(1977-07-16) (46 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներաժիշտ

Կենսագրություն խմբագրել

Լևոն Պուչինյանը ծնվել է 1977 թվականի հուլիսի 16-ին Երևանում[2]։ 10 տարեկանից նվագել է շեփոր, 12 տարեկանից ելույթ է ունեցել «Արարատ» փողային նվագախմբում։

1998 թվականին աշխատանքի է անցել Հայաստանի պետական ջազ նվագախմբում, 2002 թվականից նվագել է վիբրաֆոնահար Տիգրան Պեշտմալջյանի կվինտետում, 2005 թվականից` «Ամարաս» ջազ կվինտետում, 2007 թվականից` «Արտ Վոիսիս» խմբում, որի կազմով համագործակցել է մի շարք երգիչ, երգչուհիների հետ։

Լևոն Պուչինյանը նվագել է «Գոհար» նվագախմբում, «Լոս Լոկոս» ֆլամենկո և «Հայվեյ» խմբերում, հյուրախաղեր է ունեցել մի շարք երկրներում, որպես շեփորահար ներկայացել է «Գոհար», Հայաստանի պետական ջազային նվագախմբի, «Ամարաս», «Արտ Վոիսիս» և այլ խմբերի թողարկած շուրջ 10 ձայնասկավառակներում։

2010 թվականից հանդես է եկել «Հայվեյ» բենդում, որի կազմով համերգային ելույթներ է ունեցել Քաթարում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում։ 2015 թվականին աշխատանքի է անցել նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբում, որի կազմում մասնակցել է Բեյրութում կայացած «Ալբուստան» երաժշտական փառատոնին, ելույթներ ունեցել Կաննում, Փարիզում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «PanARMENIAN.Net - Mobile». www.panarmenian.net. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  2. «AV Production - Լևոն Պուչինյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել