Լևոն Կերտան (Կյումյուշկերտանյան) (1886, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1950), հայ ֆրանսիագիր գրող։

Լևոն Կերտան
Դիմանկար
Ծնվել է1886
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1950

Ծնվել է Պոլսում։ Սովորել է Վերսայլի Հոշ լիցեյում (Ֆրանսիա)։ 1906 թվականին բնակություն է հաստատել Փարիզում, զբաղվել թանկագին քարերի առևտրով։ Միաժամանակ ֆրանսիական մամուլում տպագրել է արձակ երկեր։ 1930 թվականին Փարիզում լույս է տեսել նրա «Կշեռքի սխալ ծանրությունը» ֆրանսերեն վեպը, ապա՝ «Բերտրան Բերնոյի պատրանքները»։ Անգլերենից ֆրանսերեն է թարգմանել գեղարվեստական երկեր, որոնք տպագրվել ե ֆրանսիական մամուլում։ Եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամներից։ 1936 թվականին հրատարակել է Տիգրան Երկաթի մասին մի գիրք, որն արժանացել է ֆրանսիական ակադեմիայի գնահատմանը։ Հետագայում մեկնել է ԱՄՆ, այնտեղ լույս ընծայել «Բոլորին էլ ճանաչում եմ» գիրքը, որտեղ խոսվում է իր ճանաչած նշանավոր մարդկանց մասին։ Նրա վերջին վեպն է՝ «Մինարեթներից դեպի երկնասլացներ»[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 108.