Լևոն Խանսանամյան

հայ գրող

Լևոն Հարությունի Խանսանամյան (Խանզադե, 1873[1][2], Երանոս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - 1938[1][2]), հայ գրող։

Լևոն Խանսանամյան
Ծնվել է1873[1][2]
ԾննդավայրԵրանոս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել է1938[1][2]
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

1895 թվականին ավարտել է Երևանի ռուսական սեմինարիան, զբաղվել է ուսուցչությամբ (Հին Նախիջևանում, Նոր Բայազետում, Երևանում)։ Իր ժամանակի հայ գյուղի հոգսերն է պատկերել «Տեր-Մաթալ և յուր զոհերը» (հ. 1, 1903) վեպում։ 1904 թ. լույս է տեսել նրա «Զաքարիա Զագեցու օրերը» պատմավեպը, որն ընդգրկում է IX դարի անցքերը։ Թուրքական բռնատիրության պայմաններում հայ ժողովրդի անապահով կյանքն է արտացոլել «Սևանա ուխտավորները» (1907), «Ներսեի հիշատակին» (1907) «Մեր արյունոտ անցյալից» (1907) վիպակներում։ Խանսանամյանը գրի է առել (1903) «Սասնա ծռեր» էպոսի պատումներից մեկը («Սասնա ծռեր», հ. 2, 1951, պատում ԺԲ, Դավիթ և Մհեր)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 14