Լևոն Եղիազարյան

խմբավար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Եղիազարյան (1862, Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - 1927, Բրաշով, Ռումինիա), հայ խմբավար, բանահավաք։

Լևոն Եղիազարյան
Ծնվել է1862
Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1927
Բրաշով, Ռումինիա
Մասնագիտությունխմբավար և երաժիշտ

Կենսագրություն խմբագրել

Լևոն Եղիազարյանը ծնվել է Շուշիում, 1862 թվականին։ Երկար տարիներ գործել է Փարիզում, որից հետո մեկնել է Հարավսլավիա։ 1925 թվականից հաստատվել է Ռումինիայում, եղել է երգչախմբերի ղեկավար, տեղի «Գացետա», «Տրանսիլվանիա» և այլ թերթերում տպագրել է հայ երաժշտության մասին հոդվածներ։

Լևոն Եղիազարյանը հավաքել է Արցախի և հայկական այլ գավառների մի շարք հայկական ժողովրդական, աշուղական երգեր, որոնցից մոտ 40-ը հրատարակել է «Ցավի ծաղիկը» ժողովածուում։ Նրա հավաքած բանահյուսության նմուշներից ռումին կոմպոզիտոր Ջ. Էնեսկուն և իտալացի կոմպոզիտոր Օ. Ռեսպիգին մշակել և բազմաձայնել են երգչախմբի համար։

Լևոն Եղիազարյանը մահացել է Ռումինիայի Բրաշով քաղաքում, 1927 թվականին։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։