Լևոն Գրիգորյան (իրավաբան)

հայ իրավաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Արմենակի Գրիգորյան (մայիսի 31, 1929(1929-05-31)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1973):

Լևոն Գրիգորյան
Ծնվել էմայիսի 31, 1929(1929-05-31)[1] (94 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր (1971)
Մասնագիտությունիրավաբան

Կենսագրություն խմբագրել

Լևոն Գրիգորյանը ծնվել է 1929 թվականի մայիսի 31-ին, Երևանում։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը։ 1951-1954 թվականներին սովորել է Համախորհրդային իրավաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտուրայում «պետական իրավունք» մասնագիտությամբ։ 1955 թվականի հուլիս - 1957 թվականի սեպտեմբերին եղել է Համախորհրդային իրավաբանական հեռակա ինստիտուտի Ռոստովի մասնաճյուղի պետական իրավունքի ամբիոնի դոցենտ, 1960 թվականից՝ ԽՍՀՄ Ազգային անվտանգության կոմիտեի Բարձրագույն դպրոցի դասախոս, դոցենտ, պետական և միջազգային իրավունքի ամբիոնի պրոֆեսոր։ 1972 թվականից եղել է ընդհանուր իրավական կարգապահության ամբիոնի պրոֆեսոր, 1978-1983 թվականներին՝ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ակադեմիայի կառավարման հիմնախնդիրների վարչության գիտական կենտրոնի պետ, 1983 թվականից՝ պետության և իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, ներքին ծառայության գնդապետ[2]։

Աշխատությունները վերաբերում են պետական իրավունքի խնդիրներին։ Հրատարակել է ավելի քան 200 գիտական աշխատանք, այդ թվում մենագրություններ, դասագրքեր, բրոշյուրներ, հոդվածներ և այլն։

Գրիգորյանի աշխատանքները հրատարակվել են տարբեր լեզուներով։

Պարգևներ խմբագրել

  • Աշխատանքային արիության մեդալ։

Երկեր խմբագրել

  • Советы - органы власти и народного самоуправления, М., 1965.
  • Советское государственное право, М., 1971.
  • Народавластие в СССР, М., 1972.
  • 60 лет советской государственности, М., 1977.
  • ОВД в политической системе социалистического государства, М., 1987.
  • Развитие социалистической демократии на современном этапе, М., 1988.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9005
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Գրիգորյան (իրավաբան)» հոդվածին։