Լևոն Բաբայան (հողագետ)

հայ հողագետ

Լևոն Հակոբի Բաբայան (դեկտեմբերի 28, 1937(1937-12-28), Աստրախան, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հողագետ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1991)։

Լևոն Բաբայան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1937(1937-12-28) (86 տարեկան)
Աստրախան, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունհողագետ
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Նովոսիբիրսկի գյուղատնտեսական ինստիտուտը (1961)։ 1964–1996 թվականին աշխատել է ՀՀ Հողագիտության, ագրոքիմիայյի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտում (այժմ՝ Հ. Պետրոսյանի անվան Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտության կենտրոն)։ 1984–1993 թվականին՝ հողերի էրոզիայի բաժնի վարիչ, 1993 թվականից՝ Ռուսաստանի ագրոանտառաբարելավման գիտահետազոտական ինստիտուտի հողերի մշակության և ցանքաշրջանառությունների լաբորատորիայի առաջատար գիտաշխատող։

Լևոն Բաբայանի աշխատանքները վերաբերում են ռելիեֆի տարբեր պայմաններում բաց շագանակագույն հողերի բերրիության, հողապաշտպանության, երկրագործության առանձնահատկությունների հարցին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։