Լևոն Աստվածատրյան

հայ կոմպոզիտոր

Լևոն Արամի Աստվածատրյան (1922[1], Կոստանդնուպոլիս[1] - հոկտեմբերի 19, 2002(2002-10-19)[1], Երևան, Հայաստան[1]), կոմպոզիտոր։

Լևոն Աստվածատրյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1922[1]
Կոստանդնուպոլիս[1]
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 19, 2002(2002-10-19)[1]
Երևան, Հայաստան[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր

Կենսագրություն խմբագրել

1923-1947 թվականներին ապրել է Ֆրանսիայում։ Ավարտել է Կաննի կոնսերվատորիան (1943)։ Հայրենադարձել է 1947 թվականին։ 1951-1972 թվականներին թվականներին եղել է Հայպետհրատի երաժշտական խմբագիր։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրել է «Փայտփորիկ» (1962 թվական) մանկական կանտատը՝ նվագախմբի և երգչախմբի, «Սաղմոսային ռապսոդիա» (1994)՝ թավջութակի և լարային նվագախմբի, «Դիմակներ և դեմքեր» (1994 թվական)՝ լարային նվագախմբի, «Տարածական կառույցներ»՝ կամերային անսամբլի, «Ինտեգրալ» (10 վարիացիա՝ լատիշական ժողովրդական երգերի թեմաներով)՝ 2 դաշնամուրի համար, սիմֆոնիաներ («Սովետական», 1947 թվական, «Կոմիտասի հիշատակին», 1970 թվական), սյուիտ (1948 թվական), «Մելոգոնիա» (Առնո Բաբաջանյանի հիշատակին, 1983 թվական) կոնցերտը, «Հավիկ» (1964 թվական, 2-րդ հրտարակչություն՝ 1987 թվական) նախերգը, «Արյունոտ մատնահետքեր» (1995 թվական), դաշնամուրային գործեր («Պարտիտ», 1964, «Նախերգ և մոտետ», 1969 թվական, «Չորս պրելյուդ», 1949 թվական), «Հայաստան» (1971 թվական, երիտասարդության հիմնը) խմբերգը, կամեր-վոկալ երկեր, երգեր («Վերադարձ», 1948 թվական, «Կաքավ», 1969 թվական), ռոմանսներ։

Խմբագրել է հայ կոմպոզիտորների մի շարք ստեղծագործություններ, նաև Շերամի, Ջիվանու, Աշոտի երգերից։

Աղբյուրներ խմբագրել

  • Ն. Թահմիզյան։ Ներածություն/ Լևոն Աստվածատրյան։ Դաշնամուրային և սիմֆոնիկ երկեր։ Երևան, «Սովետական գրող», 1987, էջ 8։
  • Н.Аветисян. Особенности синтеза культур в творчестве Левона Аствацатряна./ Երաժշտագիտական աշխատությունների ժողովածու, Երևան, «Կոմիտաս», 2003, էջ 53։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։