Լևոն Աբովյան

հայ թարգմանիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Վարդանի Աբովյան (ապրիլի 18, 1885(1885-04-18), Երևան, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 7, 1951(1951-10-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանիչ։

Լևոն Աբովյան
Ծնվել էապրիլի 18, 1885(1885-04-18)
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 7, 1951(1951-10-07) (66 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանիչ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան
ԱշխատավայրՀորիզոն
Լևոն Աբովյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Երևանում։ Թոռն է Խաչատուր Աբովյանի, որդին Վարդան Աբովյանի։ Կրթությունն ստացել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որն ավարտելուց հետո զբաղվել ուսուցչությամբ և թարգմանչությամբ։ Որպես սրբագրիչ և թարգմանիչ աշխատել է «Հորիզոն» թերթի խմբագրությունում, իսկ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում, ապա՝ Պետհրատում։ Ռուսերենից կատարել է մի շարք թարգմանություններ[1]։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Բերիա Լ. Անդրկովկասյան ֆեդերացիան դարձնել խորհուրդների երկրի առաջավոր հանրապետություն.- Երևան։ Կուսհրատ, 1934.- 15 էջ։
  • Բերիա Լ. ԽՍՀՄ-ի նոր սահմանադրությունը յեվ Անդրկովկասյան ֆեդերացիան.- Երևան։ Տպարան Հայկուսհրատի, 1936.- 15, 1 չհ. էջ։
  • Գորդեև Ի. Ինչ պիտի իմանա կոմյերիտականը Կարմիր նավատորմի մասին.- Երևան։ Պետհրատի առաջին տպարան Վաղարշապատում, 1927.- 80,1 չհ. էջ.- (Կոմերիտական գրադարան)։
  • Թեթև հրետազօրի շարքի կանոնագիրք. Մարտկոցի վարժութիւն (hայ-ռուսերէն բառացուցակով).- Էջմիածին:Տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1920.- VIII, 116 էջ։
  • Ժուչկով Ա. Հրետանային կրակ.- Երևան։ Քաղ. գրակ. պետ. հրատ., 1941.- 42 էջ։
  • Ինգուլով Ս. Քաղզրույցներ /Թարգմ.՝ Լ. Աբովյան, Արշ. Մկրտչյան.- Երևան։ Հայկուսհրատ, 1936.- 291 էջ։
  • Իսբախ Ալ. Մարտական օրեր.- Երևան։ Քաղ. գրակ. պետ. հրատ., 1941.- 42 էջ։
  • Լենին Վլադիմիր։ Երկեր։ I հատոր. 1893-1896 /Թարգմ.՝ Լևոն Աբովյան և ուրիշն.- Երևան։ Պետհրատ, 1930.- XLV, 750, 8 չհ. էջ։
  • Լենին Վլադիմիր։ Ընտիր երկեր վեց հատորի մեջ։ Հատոր V. 1921-1923 /Թարգմ.՝ Վ. Թերզիբաշյան, Ե. Թաղիանոսյան, Լ. Աբովյան, Հ. Գրիգորյան.- Երևան։ Հայկուսհրատ, 1935.- XXVII, 1035, 7 չհ. էջ։
  • Լենին Վլադիմիր։ Թե ի՞նչպես քիչ եր մնում, վոր «Իսկրա»-ն հանգչեր.- Երևան։ Կուսհրատ, 1934.- 39 էջ։
  • Լենին Վլադիմիր։ Հոդվածներ շուկաների թեորիայի հարցի վերաբերյալ.- Երևան։ Կուսհրատ, 1934.- 77 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 14-15.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Աբովյան» հոդվածին։