Լևաշովների տուն (Մոսկվա, Պոկրովկա)

Լևաշովների տուն (ռուս.՝ Дом Левашовых), պատմական շենք Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում (Պոկրովկա փողոց, տուն 1/13/6, շինություն 2)։ Կառուցվել է 18-րդ դարի ապարանքի հիման վրա[2]։ Լևաշովների տունն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ (գրանցման համար՝ 7736666000)[3]։

Լևաշովների տուն
Տեսակմեծ առանձնատուն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Մասն էQ118255962?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1740-ական թվականներին իշխանուհի Մ. Ս. Գոլիցինան Պոկրովկայում կառուցում է տուն։ Այդ տունը 1798 թվականին գնում են ռուս ազնվական և կոմսական Լևաշովներ ցեղի ներկայացուցիչները։ 1839 թվականից սկսած տան սեփականատերերն են եղել վաճառական Կարզինկինները, որոնք այնտեղ տեղակայել են պատկերասրահ։ 1914 թվականին կալվածաքը գնում է հարստացած գյուղացի Ի. Ն. Շինկովը։ Լևաշովների տան տեղում նա ցանկանում էր կառուցել եկամտաբեր տուն, սակայն այդ ծրագրին խանգարում են Առաջին համաշխարհային պատերազմն ու Հոկտեմբերյան հեղափոխությունը[4]։

1913 թվականին Պոկրովկայի կարմիր գծով Լևաշովների տան դիմացի այգու տեղում կառուցվել է մեկհարկանի թեյի խանութ, որը ծածկել է դեպի փողոցն ուղղված գլխավոր ճակատը[4]։

Լևաշովների տանը որոշ ժամանակ ապրել է Ալեքսանդր Իվանովիչ Գերցենը[4]։

 

Ճարտարապետություն խմբագրել

Կիսավերնահարկով երկհարկանի քարե առանձնատունը կառուցվել է կլասիցիզմի ոճով։ Պոկրովկային նայող նրա գլխավոր ճակատը զարդարված է կամար-որմնախորշերով, որոնցում տեղադրված են առաջին հարկի պատուհանները։ Առաջին հարկի կենտրոնական ելունը զարդարված է դորիական օրդերի չորս որմնասյունով։ Էկլեկտիզմի դարաշրջանում դասական համեստ դեկորը փոքր-ինչ վերափոխվել է։ Մասամբ պահպանվել է տան նախասրահի և երկրորդ հարկի կլոր դահլիճի դրվագումը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  2. 2,0 2,1 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 164. — 412 с. — ISBN 5-274-01624-3
  3. «Жилой дом». Վերցված է 2019 Մարտ 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 Моя маленькая Москва : знаменитые немцы в российской столице : путеводитель / авт.-сост. Н. Б. Леонова. — Москва : МСНК-пресс, 2014. — С. 63. — ISBN 978-5-98355-109-1