Գլինիկեի կամուրջ (գերմ.՝ Glienicker Brücke) կամ Լրտեսների կամուրջ, կամուրջ է Գերմանիայի Հաֆել գետի վրա, միացնում է Բեռլինի Վանզե շրջանը Պոտսդամ քաղաքին։ Իր անունով կամուրջը պարտական է Կլայն Գլինիկեի կալվածքին, որտեղ այժմ Գլինիկեի պալատն է։ Ներկայիս կամուրջը կառուցվել է 1907 թվականին, այն նույն տեղում կառուցված կամուրջներից երրորդն է։ Կամուրջը բավականին տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, բայց վերանորոգվել է[3]։ Պատերազմի ավարտից հետո, մինչև Գերմանիայի վերակազմավորումը կամրջի մեջտեղով անցնում էր Արևմտյան Բեռլինի և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության սահմանը։ Կամուրջը համաշխարհային ճանաչում է ստացել նրանով, որ Սառը պատերազմի տարիներին նրա վրա հատուկ ծառայությունները չորս անգամ փոխանակել են խորհրդային և ամերիկյան ձերբակալված լրտեսներին[4]։ Այդ պատճառով էլ Զանգվածային լրատվության միջոցները կամուրջն անվանել են «Լրտեսների կամուրջ»[5]։

Գլինիկե կամուրջ
Glienicker Brücke
ԱնունովGlienicke Palace?
Երկիր Գերմանիա[1]
ՏեղանքNördliche Vorstädte?[1] և Շտեգլից Ցելենդորֆ[2]
Նշանակությունroad transport?
Տեսակպողպատե կամուրջ, ճանապարհային կամուրջ, ֆերմային կամուրջ և self-anchored suspension bridge?
Նյութպողպատ
Հատում էՀաֆել
ՃանապարհInner German border?
ՃարտարապետEduard Fürstenau?[2]
Երկարություն128
Լայնություն22
Շինարարության սկիզբ1906
Բացման տարեթիվնոյեմբերի 16, 1907
Ժառանգության կարգավիճակHeritage monument in Berlin?[2]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Գլինիկե կամուրջ, 1845 թվականի նկար

Առաջին փայտե կամուրջը Հաֆելի վրայով այս տեղում կառուցվել է 1660 թվականին, նպատակը Ստոլպեի շրջակայքի որսորդական տարածքներին հասնելն էր։ Այդ տարիներին Կասմուրջը Բեռլինից բավականին հեռու էր։ 1800-ական թվականների սկզբին մարդկանց հոսքն ավելացել էր և հին կամուրջը չէր բավարարում։ Ճարտարապետ Կարլ Ֆրիդրիխ Շինկելը օգտագործելով աղյուս և փայտ կառուցում է բացովի կամուրջ, որը սկսում է գործել 1834 թվականին։ Կամուրջը տասը կամար ուներ, իսկ մեջտեղի փայտյա հատվածը բացովի էր։ 20-րդ դարի սկզբին այդ կամուրջը այլևս չէև բավարարում և 1904 թվականին պրուսական կառավարությունը նոր կամրջի նախագծի մրցույթ է հայտարում։ Դույսբուրգի Յոհան Կասպար Հարկորդ ընկերությունը առաջարկում է մետաղական կամրջի նախագիծը, որն էլ հաղթող է ճանաչվում։ Կամուրջը բացվում է 1907 թվականի նոյեմբերի 16-ին[6]։

Կամուրջը 1945 թվականին լուրջ վնասվել է ռումբի պայթյունից, և քաղաքական դրությունից ելնելով չի վերանորոգվել մինչև 1949 թվականը։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 Berlin cultural heritage database / Senate Department for Urban Development and the Environment
  3. Structurae [en]: Glienicke Bridge (1907)
  4. Three days in 300 years: Spies on the bridge
  5. Markham (1986 թ․ փետրվարի 11). «Shcharansky to Be Released In a Berlin Exchange Today». The New York Times.
  6. Spanning three centuries

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլինիկե կամուրջ» հոդվածին։