«Լու» (անգլ.՝ Lou), համակարգչային անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ, ստեղծվել է ամերիկական Pixar Animation Studios կինոստուդիայում։ Սցենարիստը և ռեժիսորը Դեյվ Մալինսն է։ Կարճամետրաժ ֆիլմը թատերական ձևով թողարկվել է 2017 թվականի հունիսի 16-ին «Մեքենաներ 3» մուլտֆիլմի հետ։ Կարճ պատմություն՝ կորցրած իրերի արկղի և անտեսանելի հրեշի մասին, որն ապրում էր այդ արկղում[2]։

Լու
անգլ.՝ Lou
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և համակարգչային մուլտֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ
ՌեժիսորDave Mullins?
ՊրոդյուսերԴանա Մյուրեյ
ԵրաժշտությունՔրիստոֆ Բեք
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+
Տևողություն6 րոպե
Թվականհունիսի 15, 2017[1] և 2017
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
MPAA վարկանիշG
pixar.com/lou#lou1

Սյուժե խմբագրել

Խաղահրապարակում կորցրած իրերի տուփը Լուի տունն է, որը պատրաստված է տարբեր անպետք իրերից։ Ամեն օր ընդմիջումից հետո Լուն բարձրացնում է այն խաղալիքները, որոնք երեխաները թողնում և հեռանում են։ Հաջորդ օրը դրանք տերերի համար դնում է խաղահրապարակում, որպեսզի նրանք կարողանան գտնել դրանք։ Ջեյ-Ջեյ անունով մի չարաճճի տղա սկսում է հավաքել այլ երեխաների խաղալիքները՝ պահելով դրանք իրդպրոցական պայուսակում։ Լուն սկսում է նրա դպրոցական պայուսակից գողանալ խաղալիքները, բայց Ջեյ-Ջեյը հայտնաբերում է նրան և սկսում հետևել։

Հետապնդման ժամանակ Լուն ներքնազգեստի վրա նկատում է Ջեյ-Ջեյի անունը և հիշում է, որ նա այդ տղային տեսել է մանուկ ժամանակ և թե ինչպես են նրա ձեռքից խլել խաղալիքը՝ փափուկ արջուկը։ Այդ փոքրիկ արջուկը Լուի արկղում էր։ Ջեյ-Ջեյը տեսել էր իր արջուկը և փորձում էր վերցնել այն, բայց Լուն հրաժարվում է հետ տալ։

Ցուցադրում խմբագրել

2017 թվականի մարտի 12-ին «South by Southwest» փառատոնի ժամանակ ցուցադրվել է «Լու» մուլտֆիլմը[3][4]։ 2017 թվականի հունիսի 16-ին Pixar-ի 18-րդ մուլտֆիլմի՝ «Մեքենաներ 3»-ի հետ թատերական ձևով բարձրացել է մեծ էկրան[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 Truitt, Brian (1 Февраля 2017). «Sneak peek: Pixar's new 'Lou' short tackles playground bullying». USA Today. Վերցված է 15 Февраля 2016-ին.
  3. «2017 Schedule - Lou». SXSW. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 16 Февраля 2017-ին.
  4. Winfrey, Graham (7 Февраля 2017). «SXSW: Midnighters, Short Films and VR Round Out 2017 Lineup». IndieWire. Վերցված է 16 Февраля 2017-ին.

Արտաքին հղումներ խմբագրել