Լուվր—Լենս
Լուվր֊Լենս ,արվեստի թանգարան։ Գտնվում է Լենսում,Փաս֊դե֊Քալաիս, Հյուսիսային Ֆրանսիայում, Փարիզից մոտավորապես 200 կիլոմետր դեպի հյուսիս։ Ցուցադրվում են իրեր Լուվրի թանգարանից, որ ժամանակավորապես տրամադրվել են թանգարանին։ Նպատակն է ներկայացնել ու տեղեկացված պահել բոլոր նրանց, ովքեր հեռու են ապրում Փարիզից[4]։ Չնայած,որ թանգարանը հիմնադրված է Նորդ-Պաս-Քալաիս շրջանում, սերտ կապերով կապված է Լուվրին[5]։
Լուվր—Լենս | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Լանս |
Կազմված է | Grand Gallery of Louvre-Lens?, Louvre-Lens temporary exhibitions gallery?, Reception Hall of Louvre-Lens? և Louvre-Lens Glass Pavilion? |
Հասցե | Carreau de la fosse 9 delle Miniere di Lens |
Հիմնադրվել է | 2010[1] |
Այցելուներ | 435 213 մարդ (2015), 444 602 մարդ (2016)[2], 353 761 մարդ (2015)[2], 450 324 մարդ (2017)[2], 491 884 մարդ (2014)[2], 863 117 մարդ (2013)[2], 148 270 մարդ (2012)[2], 533 171 մարդ (2019)[2] և 482 759 մարդ (2018)[2] |
Տնօրեն | Annabelle Ténèze?[3] |
Կայք | louvrelens.fr(ֆր.)(անգլ.) |
Պատմությունը
խմբագրելՔանի որ Ֆրանսիայում արվեստն ու մշակույթը ունեն որոշակի սահմանափակումներ, Մշակույթի նախարարությունը Լուվրի Տնօրինության հետ որոշեցին Ֆրանսիայի 22 շրջաններից մեկում կառուցել Լուվրի քույր թանգարան[6]։ Առաջարկվեցին Նորդ֊Պաս ֊Քալաիսը և վեց տարբեր քաղաքներ՝ Լիլին, Լենսը, Վալենսիենսը, Քալաիսը, Բեթյունը և Բոլոն-սյուր-Մերը։ 2004 թվականին, Ֆրանսիայի վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆֆարին,հայտարարում է Լենսը որպես ընդունելի տարբերակ ֊քաղաք[5]։
Թանգարանի տարածքը ընտրվել է այն հույսով, որ հնարավորինս կարելի լինի պաշտպանել հանքաշինական աղետներից, այդպիսին էր օրինակ՝ Եվրոպայի պատմության մեջ ամենավատ Քյոուրիերսի հանքային աղետը՝ 1974թվականին, որը խլեց 42 հանքագործների կյանք[5][7][8]։ Վերջին հանքը Լենսում փակվեց 1968 թվականին, որի արդյունքում Ֆրանսիայի ազգաբնակչության մակարդակի մեջ ավելացավ գործազուրկների քանակը։ «ֆրանսիան լքեց մեզ, երբ դադարեցվեց ածխահանությունը, և մենք դարձանք ուրվական քաղաք», ասել է Պաս֊դե֊Քալաիսի նախագահ Դանիել Փերչերոնը[9]։
Երբ սկսվեցին շինարարական աշխատանքները, Լենսի տեղական ինքնակառավարման մարմինները քննադատորեն սկսեցին վերաբերվել նախագծին։ Նրանց ծաղրական էր թվում մշակույթի տեղափոխումը իրենց քաղաք[10]։ Շատ ուրիշ քաղաքներ գտնում էին, որ թանգարանի տեղափոխումը ոչ մի դրական փոփոխություն չի չի բերի Լենսի աղմկոտ պատմությանն ու ընթացիկ տնտեսական դժվարություններին[7]։
Աշխարհահռչակ դիզայնը արվել է ճապոնական ճարտարագիտական SANAA ֆիրմայի կողմից, որը համագործակցում էր Նյու Յորքյան «Ամրեյ Քալբերտ» ֆիրմայի, Ֆրանսիացի բնանկարիչ, ճարտարագետ Քաթրին Մօսբաշի և թանգարանագիտական « Ադրիեն Գարդեր» Ստուդիոյի հետ[4][11]։ «Էյֆիջ» շինարարական կազմակերպությունը ընտրվեց կառուցելու համար Լենսում Լուվրի ճյուղը, 150 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ[6]։ Լուվր֊Լենսի թանգարանը, որ SANAA֊Ի և «Ամրեյ Քալբերտի» առաջին համատեղ կառույցն էր Ֆրանսիայում, նվաճեց « Prix d'architecture de l'Equerre d'Argent» մրցանակը 2013 թվականին[12]։
Ֆրանսիական կառավարությունը հույս ուներ, որ կառուցելով թանգարանը Ֆրանսիայի հյուսիսային սահմանին, կգրավեր անգլիացի, բելգիացի և գերմանացի տուրիստներին։ Եվ, ի հավելումն սրա, Լուվր—Լենսին բավականին մոտ են գտնվում Համաշխարհային Պատերազմի մի շարք կոթողներ։ Այդ հուշարձաններից է Վիմի Կանադական Ազգային Կոթողը, որ գտնվում է Վիմում՝ մոտավորապես 15 րոպե հեռավորության վրա Լուվր֊Լենսից[6] [13]
Թանգարան
խմբագրելՃարտարապետությունը
խմբագրելԹանգարանը կառուցվել է 20 հեկտար մակերես ունեցող հանքի տարածքում, որը փակվել էր1960թվականին։ Տարածքը մասամբ հարթեցվել է՝ հանքահորը լցնելու նպատակով[14]։ Տարածքի հետ համահունչ շինություն կառուցելու համար ճարտարագետները մոդելավորեցին 5 կառույցից կազմված մի շենք՝ կենտրոնականը ՝ քառակուսի, ապակե պատերով, իսկ մյուսները՝ ուղղանկյուն , ալյումինե փայլուն ճակատով[15]։ Ընդհանուր առմամբ,թանգարանը ունի 360 մ երկարություն և 28000 քառ մ ցուցադրական տարածք[4]։
Կենտրոնական կառույցը իր երկու թևերով նման է Փարիզի Լուվրին[14]։Քառակուսի կենտրոնական շենքը հիմնական ընդունելության տարածքն է։ Այն կազմված է մի քանի ապակե սենյակներից, որոնց մեջ մտնում են սրճարանը, գրադարանն ու թանգարանի փոքրիկ խանութը[4]։ Մուտքի դահլիճից դեպի արևելք՝ գտնվում է 3000 քառ մ Galerie du Temps֊ը, որտեղ պահպանվում են Փարիզի Լուվրի հավաքածուից 200 նմուշ[15]։ Ընդհանուր հաշվով կան տարբեր ժամանակաշրջանների աշխատանքներ՝ 3500 մթա մինչև միջին 19֊րդ դար։ Galerie du Temps֊ում է գտնվում Pavillon de Verre֊ն, որտեղ ցուցադրվում են հարևան թանգարանների գործերը[16]։ Մուտքի դահլիճից դեպի արևմուտք ցուցադրվում են ժամանակավոր աշխատանքները, և բացի այդ այստեղ է գտնվում թատերասրահը։
Ժամանակավոր ցուցանմուշներ
խմբագրելԺամանակավոր ցուցանմուշների մեջ են մտնում այն աշխատանքները, որոնք մնում են 3 ամիս։ Առաջին ցուցահանդեսը,որ վերնագրված էր Վերածնունդ, Լեոնարդո դա Վինչիի վերջերս վերանորոգված «Կույսն ու Երեխան սուրբ Աննայի հետ» աշխատանքն էր։ Երկրորդ ցուցահանդեսը նվիրված էր Ռուբենսին և ներառում էր 170 աշխատանքներ[17]։,
Բացում Այցելություններ
խմբագրել2012 թվականի դեկտեմբերի 4֊ին նախագահ՝ Ֆրանցիս Հոլլանդը առաջին տիկին Վալերի Թրերվեիլերի հետ, մշակույթի նախարար՝ Աուրելի Ֆիլիպեցին, Լուվրի տնօրեն ՝ Հենրի Լոյրետտեն,Լենսի քաղաքապետ Գայ Դելքորթը, գործող վարչապետ Լիոնել Ջոսփինը ևՊիեռ Մաուռոյը պաշտոնապես բացեցին Լուվր֊Լենսը[18]։ Հաջորդ հանգստյան օրերին թանգարանն ընդունեց իր առաջին այցելուներին։ Բացվելուց 3 շաբաթ անց թանգարանն ընդունել էր 100000 այցելու։ 2013թվականի մայիսին Թանգարանային Գիշերների ընթացքում 2013500000 այցելուներ հնարավորություն ունեցան տեսնելու Լուվր֊Լենսում ցուցադրվող գլուխգործոցները[19]։ Առաջին տարվա համար նախատեսվում էր ունենալ 700000 այցելու, արդյունքում պարզվեց՝ թանգարանն ունեցել է 900000 այցելու[20]։
2013 թվականի փետրվարի 7֊ին մի կին կատարյալ վանդալիզմ դրսևորեց թանգարանի գլուխգործոցներց մեկի նկատմամբ՝ սև նշագրիչով գրելով «AE911» «Liberty Guiding the People» նկարի վրա, որն հավանաբար ուղղված էր«Architects & Engineers 9/11Truth» խմբին[21]։ Բարեբախտաբար նկարն ամբողջովին վերականգնվել է։
Պատկերասրահ
խմբագրել-
Բաբելոնի արքա Համմուրապիի կիսանդրին
-
Ռաքքայից բերված ճարտարապետական քանդակի նմուշ
-
Եգիպտոսի Նեֆերիբրեհեբի գերեզմանը
-
Ցլամարտ
-
Թեոդոս II
-
Նոտերդամից բերված ֆրանսիական արքայի արձաններ
-
Սրբի գերեզմանի տեսք
-
Մարչեսի Ջեյմսը
-
Բաղդասար Կաստիգլիոնեի դիմանկարը,հեղինակ՝ Ռաֆայել
-
Դիանիրայի առևանգումը
-
Սուրբ Մաթևոս,հեղինակ՝ Ռեմբրանդ
-
Խուլիո Հարդվին֊Մանսարադ
-
Վեներան խնձորը ձեռքին
-
Առյուծն ու օձը
-
Արքայազն Ֆերդինանտ Ֆիլիպ,Օրլեանի դուքսը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.culture-epcc.fr/wp-content/uploads/2022/02/Rapport-CRC-Louvre-Lens-Mai-2021.pdf
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ministry of Culture of France Fréquentation des Musées de France — Ministry of Culture of France.
- ↑ La Voix du Nord (ֆր.) — Lille: 1941. — ISSN 0999-2189; 2491-3189
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 "Integrative Transparency: Louvre-Lens by SANAA and Tim Culbert". Archived from the original on 14 January 2013. Retrieved 11 June 2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Doland, Angela (13 December 2009). "New Louvre museum in Lens, France, aims to revitalize mining town". The Washington Post.
- ↑ 6,0 6,1 6,2 "Art through a Lens: Louvre opens museum branch in run-down French mining town". Daily Mail. London. 6 December 2012.
- ↑ 7,0 7,1 Jonathan Price (16 May 2013). "Louvre lands on a coal mine". MuseumZero.
- ↑ "41 French Coal Miners Killed by Explosion and Fire". The New York Times. 28 December 1974. Retrieved 10 March 2017
- ↑ Thomas Adamson (4 December 2012). "Louvre comes to poor French city, raising eyebrows". Associated PrSANAAess
- ↑ Thomas Adamson (4 December 2012). "Louvre comes to poor French city, raising eyebrows". Associated Press.
- ↑ Deane Madsen (12 December 2012). "The Louvre-Lens Opens Today". Architect Magazine.
- ↑ Séron-Pierre, Catherine (11 February 2015). "Équerre d'Argent 2013 / Lauréat - Sanaa - Le Louvre-Lens". AMC Archi (in French). Retrieved 10 March 2017.
- ↑ "Canadian National Vimy Memorial". Veterans Affairs Canada.
- ↑ 14,0 14,1 "Diagram basis". Archived from the original on 3 November 2013.
- ↑ 15,0 15,1 Eva Bjerring (16 May 2013). "Musée Louvre-Lens - SANAA". Arcspace.com.
- ↑ "Louvre Lens by SANAA and Imrey Culbert". Dezeen.com. 4 December 2012. Retrieved 11 June 2016.
- ↑ "Rubens et l'Europe - Louvre-Lens". Archived from the original on 8 March 2013. Retrieved 11 June 2016.
- ↑ "Lens inaugure son musée du Louvre". France24. 4 December 2012.
- ↑ "Succès pour le Louvre-Lens, trois semaines après son inauguration". Lemonde.fr. 28 Dec 2012. Retrieved 11 June 2016.
- ↑ Agence France-Presse, E.M. "Le Louvre-Lens a un an : déjà 900 000 visiteurs". France 3 Nord-Pas-de-Calais. Retrieved 1 December 2013.
- ↑ "Woman scrawls 9/11 graffiti over Delacroix masterpiece in Louvre-Lens". En.rfi.fr. 8 February 2013. Retrieved 11 June 2016.
Արտաքին հղումներ
խմբագրել- Official website
- Images and profile at Specifier Magazine
- Travel article about the museum Արխիվացված 2019-04-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուվր—Լենս» հոդվածին։ |