Լուսնին նայող տղան (շվեդ.՝ Pojke som tittar på månen) կամ Երկաթե տղան (շվեդ.՝ Järnpojken), հուշարձան Ստոկհոլմի Գամլա Ստանում (Հին քաղաք), որտեղ պատկերված է նստած տղան` ծնկները գրկած։

Լուսնին նայող տղան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործLiss Eriksson?
Ստեղծում1967
Երկիր Շվեդիա
ՔաղաքԳամլա ստան
ԲնակավայրՍտոկհոլմ
Նյութկոփածո երկաթ
 Järnpojke Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

Հուշարձանը ստեղծել է քանդակագործ Լիս Էրիկսոնը։ Տեղադրվել է 1967 թվականին և դարձել Շվեդիայում ամենափոքր հուշարձանը. նրա բարձրությունը կազմում է շուրջ 15 սմ[1]։ Հուշարձանը հայտնի է նաև Ուլլե (շվեդ.՝ Olle) ժողովրդական մականունով։

Հուշարձանը պատրաստված է ավազաքարից և կռած երկաթից։ Տղան նստած է մահճակալին, որը տեղադրված է բավականին լայն պատվանդանի վրա։ Լիս Էրիկսոնը հուշարձանը ստեղծել է 1954 թվականին։ Այն արտացոլում է քանդակագործի մանկության մասին հիշողությունները, երբ անքուն գիշերներին նստում էր մահճակալին և պատուհանից նայում լուսնին։

Հուշարձանը գտնվում է Ֆիննական եկեղեցու (շվեդ.՝ Finska kyrkan) ետևում, Ստոկհոլմի թագավորական պալատից մի քանի մետր հեռավորության վրա և ոչ միշտ է հիշատակվում քաղաքի զբոսաշրջային ուղեցույցներում, բայց այն մեծ մասսայականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։ Ենթադրվում է, որ տղայի գլուխը շոյելը հաջողություն է բերում և օգնում է ցանկությունների կատարմանը, ինչի արդյունքում էլ մշտական շոյելուց տղայի գլուխը փայլում է։ Հուշարձանի պատվանդանին հաճախ մետաղադրամներ և քաղցրավենիք են նետում, իսկ ձմռանը երկաթե տղային գլխարկ և շարֆ են հագցնում[2]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Britt Peruzzi. Järnpojken – en riktig turgubbe...
  2. «Konst i Gamla stan». gamla-stan-stockholm.se. 2006. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Linnell, Stig, Stockholms spökhus och andra ruskiga ställen (2003)
  • Skulptur i Stockholm. Redaktion: Philippe Legros, Kaj Larsson. Stockholm: Konstkansliet, Utbildningsförvaltningen, 2005. S. 4