Լուսիկ Կարապետյան

հայ գրականագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լուսիկ Միքայելի Կարապետյան (դեկտեմբերի 1, 1921(1921-12-01), Երևան, Հայկական ԽՍՀ - դեկտեմբերի 1, 2009(2009-12-01), Երևան, Հայաստան), հայ գրականագետ, բնագրագետ, թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր։

Լուսիկ Կարապետյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1921(1921-12-01)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Մահացել էդեկտեմբերի 1, 2009(2009-12-01) (88 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1945)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգրականագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Երևանում։ 1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և աշխատանքի անցել Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Նախընտրելով բնագրագետի բնագավառը, 1960-70-ական թթ. եռանդուն մասնակցություն է ունեցել Խաչատուր Աբովյանի և Ավետիք Իսահակյանի երկերի ակադեմիական հրատարակության պատրաստման աշխատանքներին։ Մեծ է նրա վաստակը հատկապես Հովհաննես Թումանյանի ստեղծագործության ուսումնասիրման և 10-հատորյա գիտական հրատարակության գործում։ Մինչև կյանքի վերջը զբաղվել է Հ. Թումանյանի կյանքի ու ստեղծագործության տարեգրության ուսումնասիրմանը։ Նա հեղինակ է թումանյանագիտական մենագրությունների, կազմել և ծանոթագրել է մի շարք ժողովածուներ՝ «Րաֆֆին գրականության մասին», «Շիրվանզադեն գրականության մասին», «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» և այլն։ Մահացել է ծննդյան 88-ամյա տարեդարձի օրը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գրական թերթ». 2009, թիվ 41. էջ էջ 4.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսիկ Կարապետյան» հոդվածին։